ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կաշառքի մասին խոսք լինել չի կարող». Գիվի Հովհաննիսյան 12/02/2014 18:16 | Քրեական խրոնիկոն
Կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետի ու նույն ստորաբաժանման առաջատար մասնագետի դեմ գործով այսօր հրապարակվեցին պաշտպանական ճառերը:
Հիշյալ ստորաբաժանման ղեկավար Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել, անպարտ ճանաչել և անհապաղ ազատել կալանքից:
Գործով երկու ամբաստանյալներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը:
Ըստ մեղադրանքի՝ բաժանմունքի պետն ու առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը նախնական համաձայնությամբ, տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանի օգտին գործողություն կատարելու` հայտարարված համաներումը վերջինիս նկատմամբ կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացը սկսելու համար, շորթմամբ 2013թ. հոկտեմբերի 4-ին նրանից պահանջել և 2013թ. հոկտեմբերի 14-ին նշված բաժանմունքի նստավայրում ստացել են խոշոր չափերի` 400 000 ՀՀ դրամ կաշառք:
Ըստ պաշտպանի՝ գործի դատաքննության ընթացքում դատարանում հետազոտված ապացույցներից միանշանակ հաստատվեց, որ Սահակ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է և ապացուցվեց նրա անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:
Բ. Բուդաղյանը դատարանում ցուցմունք է տվել ու հայտնել, որ Սահակ Հարությունյանն իրենից համաներում կիրառելու համար գումար չի պահանջել, նման խոսակցություն նրանց միջև երբևէ չի եղել: Սահակ Հարությունյանը իրեն միայն ասել է, որ բնակության վայրից տեղեկանք և լուսանկարներ ներկայացնի, իսկ գումար իրենից չի ուզել: Բաբկեն Բուդաղյանը մի քանի անգամ միանշանակ պնդել է այդ ցուցմունքը:
Պաշտպանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում տուժողը խոշտանգումների է ենթարկվել՝ մեղադրանքի համար ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով, նրա նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները շարունակվել են նաև դատաքննության ընթացքում:
Մասնավորապես՝ դատարան է մուտք եղել Բ.Բուդաղյանի դիմումն առ այն, որ «դատարանում ես ճիշտ ցուցմունքներ չեմ տվել, խնդրում եմ ինձ վերջնականորեն հարցաքննել և ներողամիտ գտնվել իմ հանդեպ», ապա դրա հրապարակումից անմիջապես հետո Բ.Բուդաղյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ «Այդ դիմումն ինձ թելադրել են և ստիպել են գրել ՀՔԾ քննիչ Ա.Մինասյանը և 6-րդ վարչության պետ` Եղիշե Պետրոսյանը, սպառնալով որ հակառակ դեպքում ինձ քննիչ Շուշանյանը կձերբակալի մեկ այլ գործով և այն բերել և դատարան եմ հանձնել նույն Ե.Պետրոսյանի ուղեկցությամբ` հուլիսի 03-ին»:
Մեղադրողի կողմից իր ճառում մեջբերված ապացույցները, ըստ Ինեսսա Պետրոսյանի, մասնավորապես՝ վկաների ցուցմունքները, ընդհանրապես չեն առնչվում իր պաշտպանյալ Սահակ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի հետ: Իսկ Ալեքսանդր Խաչատրյանի և Բաբկեն Բուդաղյանի խոսակցությունները, որպես Սահակ Հարությունյանի դեմ ձեռք բերված ապացույց, որևէ կերպ չեն կարող դրվել նրան առաջադրված մեղադրանքի հիմքում, քանի որ նախ և առաջ Ա. Խաչատրյանը շատ հստակ ցուցմունք է տվել, որ Ս. Հարությունյանը իրենց խոսակցություններից որևէ տեղեկություն չի ունեցել, իսկ ինքն էլ նրա անունը օգտագործել է վստահություն ձեռք բերելու համար:
«Որևէ խոսակցություն իմ պաշտպանյալի մասնակցությամբ տեղի չի ունեցել և չէր էլ կարող տեղի ունենալ»,- ասաց Ի.Պետրոսյանը՝ ընդգծելով, որ դատարանը պետք է վեր կանգնի ամեն ինչից և իրականացնի արդարադատություն:
Իր պաշտպանական ճառում դատարանի ուշադրությունը ապօրինությունների վրա հրավիրեց նաև ամբաստանյալ Ալեքսանդր Խաչատրյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ առաջադրված մեղադրանքը երկու ամբաստանյալի մասով էլ ապօրինի է:
Իր պաշտպանյալի մասով, մասնավորապես, «կաշառքի մասին խոսք լինել չի կարող», իր պաշտպանյալը ենթակա է դատապարտվելու խարդախության համար:
«Համաներման ցուցակ գոյություն չունի և իր լիազորությունների մեջ չի մտնում համաներման ցուցակի մեջ մտցնելը»,- ասաց Գ.Հովհաննիսյանը:
Պաշտպանը դժգոհություն հայտնեց մեղադրողի ճառից, միայն անվանումն է փոխվել՝ ճառն ամբողջությամբ նույն մեղադրական եզրակացությունն է: Նա հավելեց, որ քննիչներն ու մեղադրողն «ուժի զոռով» դատարան ուղարկեցին գործը ու պահպանեցին մեղադրանքը դատարանում:
Գիվի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Սահակ Հարությունյանը, ով անմեղ է, պետք է արդարացվի: Իսկ իր պաշտպանյալի մասով պաշտպանը միջնորդեց ճանաչել ու հռչակել նրա անմեղությունն առաջադրված մեղադրանքում, նրան մեղավոր ճանաչել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով) և նրա նկատմամբ նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված համաչափ պատիժ:
Ամբաստանյալ Սահակ Հարությունյանն իր հերթին նշեց, որ ինքը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, ինքը տուժողից գումար չի պահանջել, այդ մասին իր հետ առերես հարցաքննության ընթացքում պնդել է նաև տուժողը: Ամբաստանյալը ժամանակ խնդրեց վերջին խոսքին նախապատրաստվելու համար. դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից