ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուցումն առջևում է. Մովսես Հակոբյան. Hayzinvor 11/29/2014 11:19 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Միջազգային որոշ կառույցների համահարթեցման գործելակերպը կանաչ լույս է վառում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների առաջ. ԼՂՀ պաշտպանության նախարար- ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան
Hayzinvor.am-ը հարցազրույց է ունեցել է ԼՂՀ պաշտպանության նախարար- ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
- Պարոն Հակոբյան, ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռի դավադիր խոցմանն ի պատասխան փայլուն իրականացված հատուկ գործողությունը թերևս կարելի է իբրև այդ ցավալի միջադեպի հանգուցալուծում դիտարկել, որի շուրջ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, սակայն կասկածից վեր է, որ կատարվածի մասին ամենասպառիչ տեղեկատվությունն ու գնահատականը կարող եք տալ միայն Դուք` որպես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է, որ 70 մետր բարձրությամբ իր դիրքային տարածքում ուսումնավարժական թռիչք կատարող անզեն ուղղաթիռը հակառակորդի կողմից ընկալվեր որպես սպառնալիք կամ հարձակում իրենց դիրքերի վրա, ինչպես պնդում են իրենք:
-Ո՛չ: Մենք նախապես հայտարարել էինք առաջիկա անցկացվելիք զորավարժության մասին և ասել էինք, որ զորավարժությանը ուղղաթիռներ են մասնակցելու: Հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրված գործողություն էր, և հակառակորդը օգտագործեց պատեհ առիթը: Ակնհայտ է` մեծ ցանկության դեպքում անգամ կասկածելի մտավոր ընդունակությունների տեր ադրբեջանցի շարքային զինվորականը չէր կարող մեր ուղղաթիռի թռիչքը ընկալել որպես սպառնալիք:
-Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր վարկածը. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով խփվեց հայկական ուղղաթիռը: Նկատի առնելով հայ քնած կուրսանտին կացնահարած Սաֆարովին հերոսացնելու ադրբեջանական խելահեղությունը` կարելի՞ է մտածել, որ ադրբեջանական կողմը ցանկացել է ևս մի «հերոսի» հրամցնել սեփական ժողովրդին: Մյուս կողմից` ադրբեջանցիները չէին կարող չհասկանալ, որ անզեն ուղղաթիռ խոցելու աներևակայելի ստորությունը կսասանի իրենց հեղինակությունը միջազգային ասպարեզում:
-Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին, պիտի փորձես իրերն ու երևույթները դիտարկել ոչ թե առողջ տրամաբանությամբ, այլ նրանց յուրահատուկ մտածողության և հոգեկերտվածքի տեսանկյունից: Քնած հային կացնահարելը հերոսություն համարող ազգի համար հայկական ուղղաթիռ խոցելը (թեկուզ անզեն, թեկուզ ուսումնավարժական թռիչք իրականացնող) մեծ հերոսություն է: Հիշեք` ամիսներ առաջ ինչպես ադրբեջանական կողմը արհեստականորեն սրեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ինչպիսի դաս ստացավ… Հայկական ուղղաթիռ խոցելը սեփական ժողովրդի ու բանակի վախի ախտանիշը մեղմելուն ուղղված քայլ էր:
-Եղե՞լ են իրավիճակներ, երբ մենք կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները:
-Ճիշտ նման իրավիճակներ չեն եղել: Բայց այլ դեպքերում մենք բազմիցս կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները: Ու այժմ էլ կարող ենք:
-Ինչո՞ւ չենք խոցել: Ինչո՞ւ չենք խոցում:
-Որովհետև մենք ադրբեջանցի չենք: Մենք հայ ենք: Մենք չենք խոցում իր տարածքում ուսումնական թռիչք կատարող օդուժը:
- Ձեր կարծիքով` միջազգային ատյանների արձագանքը համարժե՞ք էր կատարվածին:
- Ո՛չ, համարժեք չէր: Ադրբեջանական և հայկական կողմին հավասարապես ուղղված հորդորները, մեղմ ասած, համարժեք չէին կատարվածին: Եվ պիտի ասեմ, որ թացը չորին խառնելու` միջազգային որոշ կառույցների համահարթեցման գործելակերպը կանաչ լույս է վառում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների առաջ:
-Ինչո՞ւ է զոհված օդաչուների մարմինն ու մասունքները և ուղղաթիռի բեկորները տարհանելու հատուկ գործողությունը ռազմագետների կողմից որակվում իբրև բացառիկ:
-Այդ գործողությունը բացառիկ էր նախ և առաջ իր գաղտնիությամբ: Գործողությունը տևել է 10 օր` ծրագրելու և նախապատրաստական աշխատանքներով հանդերձ: Գործողությունը բացառիկ էր նաև իր բարդությամբ: Հայկական ուղղաթիռի անկման վայրը ավելի մոտ էր ադրբեջանական դիրքին: Տարածքը ականապատված էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից: Ադրբեջանցիները հնարավոր ամեն բան արել էին գործողությունը խափանելու համար, և հակազդեցությունը շատ մեծ էր: Գործողությունը կատարվեց եղանակային շատ վատ պայմաններում, երբ նույնիսկ տեսանելիության սարքերը չէին աշխատում:
-Ճի՞շտ է, որ ադրբեջանցիները 7-10 զոհ են տվել:
-Ի տարբերություն ադրբեջանցիների՝ մենք չենք կարող չճշտված լուրեր հրապարակել: Գործողության ժամանակ ադրբեջանական հակազդեցությունը չեզոքացվել է, պարզ ասած` կրակակետերը լռեցվել են: Մի քանի հոգի ադրբեջանական կողմից հաստատ խոցվել են, հնարավոր է նաև` 7-10 հոգի. ստույգ թիվ չեմ կարող հրապարակել:
-Այդ փառահեղ գործողությունը ԼՂՀ զինուժի բարոյական և ռազմական հաղթանակն էր ադրբեջանական զինուժի նկատմամբ: Շատերն այն համարում են ռազմական անօրինակ սխրանք:
-Եթե նկատել եք` ես խուսափում եմ բարձրագոչ խոսքերից: Այսպես կասեմ` բարդ առաջադրանք էր տրված մեր տղաներին, և նրանք պատվով կատարեցին առաջադրանքը:
-…Եվ առանց զոհերի ու կորուստների: Ափսոս, որ գործողությանը մասնակցած զինվորականների անունները չեն հրապարակվում: Նրանք հերոսներ են, եզակի քաջեր:
-Ո՛չ եզակի: Ում առաջադրանքը տրվել է, նա էլ կատարել է: ԼՂՀ բանակում նման քաջեր շատ կան: Մենք, եթե անհրաժեշտ լինի, էլի ու էլի ենք ռազմական բարդ ու հաջող գործողություններ իրականացնելու` բազմաթիվ ուրիշ քաջերով:
-Հատուկ գործողությունը ադրբեջանցիներին խոստացած հատուցո՞ւմն է, թե՞…
-Այդ գործողությունը մեր օդաչուների մարմինն ու մասունքները և ուղղաթիռի բեկորները տարհանելու գործողություն էր: Հատուցումն առջևում է: Կրկին ուզում եմ ցավակցել մեր ժողովրդին և զոհված օդաչուների հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից