ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Խաչիկյանի կարծիքով՝ դատախազը պետք է հրաժարվի մեղադրանքից 11/27/2014 18:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի կարծիքով՝ մեղադրող դատախազը պետք է հրաժարվի մեղադրանքից:
Ըստ Խաչիկյանի, մեղադրողն անզգուշաբար չի անդրադարձել այն հարցին, թե մեղադրանքի հիմքում դրված 29 մլն ՀՀ դրամը ում է պատկանել, ում է պատճառվել վնասը, ով է տուժողը և թե ինչպես է որոշվել, որ այդ գումարները պետք է վճարվի պետական բյուջե:
Խաչիկյանի դիտարկմամբ՝ մեղադրանքի հիմքում նաեւ շարադրված չէ, թե ում վստահությունն է չարաշահել և ում խաբել:
Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանն էլ դատարանին միջնորդեց Խաչիկյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացնել: Ինչ վերաբերում է 38-314-րդ հոդվածին, ապա պաշտպանը միջնորդեց այդ մասով քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության հիմքով:
Ժորա Վարոսյանը նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես մյուս ամբաստանյալների ցուցմունքների վրա, իսկ վերջիններս գործով հանդիսանում են շահագրգիռ անձինք: Վկաների ցուցմունքներն էլ, ըստ պաշտպանի, չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք հիմնված են միայն ենթադրությունների վրա:
Պաշտպանը գտնում է, որ Խաչիկյանը յուրացում և խարդախություն չի կատարել, նախաքննության մարմինը արարքը որակել է կազմակերպված խմբի կողմից կատարված, սակայն Խաչիկյանի կողմից յուրացում կատարվելու նպատակով որևէ խումբ չի կազմակերպվել:
Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում: Հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը:
Նա, Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:
Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը