ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին 11/27/2014 17:08 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 27 ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:
ԴԱՀԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ամփոփել է Դատական կատարողների միջազգային միության 2014 թ. գործունեությունը և աշխատանքները:
Լեո Նետենը բարձր է գնահատել Միության համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Եվրոպայի խորհրդի արդարադատության հանձնաժողովի, ՄԱԿ-ի միջազգային առևտրային հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի համաժողովի, Եվրոպայի իրավաբանական ինստիտուտի, ինչպես նաև մի շարք այլ կառույցների հետ:
Իր ելույթում Լեո Նետենն անդրադարձել է Հայաստանում կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին և նշել, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայության հետ բարձր մակարդակի սերտ համագործակցություն է ձևավորվել:
Կարևորելով գիտաժողովի թեմայի արդիականությունը՝ Լեո Նետենը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպումը և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Նա տեղեկացրել է, որ 2015 թ. ամռանը Մադրիդում տեղի կունենա Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը, որի շրջանակում կստորագրվի ՀՀ հարկադիր կատարման ծառայության՝ Միության անդամ դառնալու մասին փաստաթուղթը:
Նիստի հանդիսավոր բացմանը ելույթով է հանդես եկել նաև Եվրոպայի Խորհրդի արդարադատության արդյունավետության հանձնաժողովի նախագահ Ջոն Սթեյսին:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը նախօրեին մասնակցել է նաև Եվրոպական անդամ երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հարկադիր կատարման գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Այցի ընթացքում առանձին աշխատանքային հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակության և որոշ երկրների համանուն ծառայությունների պատվիրակությունների անդամների հետ, որոնց շրջանակում քննարկվելու են համագործակցության խորացման և կատարելագործման հետագա հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ