ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պան Գի Մուն. Ողջ աշխարհում երեք կանանցից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության 11/25/2014 14:25 | ԼՐԱՀՈՍ
Միայն այս տարի Նիգերիայում առևանգվել է ավելի քան 200 աղջիկ: Ականատես ենք եղել Իրաքի կանանց` հակամարտության ընթացքում բռնաբարության և սեռական ստրկության մասին պատկերավոր վկայությունների: Երկու հնդիկ աշակերտուհիներին բռնաբարել, սպանել և կախել էին ծառից: Իսկ ԱՄՆ-ում սպորտային թիմերում և համալսարանական կամպուսներում սեռական բռնության` մեծ արձագանք գտած դեպքեր են եղել:
Այս մասին, մասնավորապես, ասված է նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում:
Պան Գի Մունն ընդգծում է, որ կանայք և աղջիկները բռնության են ենթարկվում բոլոր երկրներում և թաղամասերում, բայց այս հանցագործությունների մասին հաճախ չեն բարձրաձայնում և թաքցնում են՝ հավելելով, որ պետք է կոտրել լռությունը:
Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձն ամբողջությամբ.
«Սեռական և գենդերային հիմքով բռնությունը գլոբալ և համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսևորումն է, որին ենթարկվում են կանայք և աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ: Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից և ընտանեկան բռնությունից մինչև ոտնձգություններ աշխատավայրում և հետապնդում համացանցում:
Միայն այս տարի Նիգերիայում առևանգվել է ավելի քան 200 աղջիկ: Ականատես ենք եղել Իրաքի կանանց` հակամարտության ընթացքում բռնաբարության և սեռական ստրկության մասին պատկերավոր վկայությունների: Երկու հնդիկ աշակերտուհիներին բռնաբարել, սպանել և կախել էին ծառից: Իսկ ԱՄՆ-ում սպորտային թիմերում և համալսարանական կամպուսներում սեռական բռնության` մեծ արձագանք գտած դեպքեր են եղել:
Կանայք և աղջիկները բռնության են ենթարկվում բոլոր երկրներում և թաղամասերում, բայց այս հանցագործությունների մասին հաճախ չեն բարձրաձայնում և թաքցնում են: Պետք է կոտրենք լռությունը: Ահա թե ինչու` այս տարվա Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա առանցքում շարքային մարդկանց շրջանում իրազեկության բարձրացումն է` «Նարնջագույն լույսով ողողիր թաղամասդ» խորագրի ներքո: ՄԱԿ-ի Նյու Յորքում տեղակայված գրասենյակի, Քարտուղարության շենքի և Էմփայը Սթեյթ Բիլդինգի շուրջը նարնջագույն լույս կվառվի, և բազմաթիվ այլ իրադարձություններ են նախատեսվում ողջ աշխարհում, ինչպես նաև սոցիալական լրատվամիջոցներում:
Յուրաքանչյուր ոք պարտավոր է կանխել և վերջ տալ կանանց և աղջիկների հանդեպ բռնությանը` սկսելով այս ամենը հնարավոր դարձնող խտրականության մշակույթին ընդդիմանալուց: Մենք պետք է ջարդուփշուր անենք գենդերային բացասական կարծրատիպերն ու վերաբերմունքը, խտրականությունն ու շահագործումը կանխելուն և արմատախիլ անելուն ուղղված օրենքներ ներմուծենք ու իրագործենք և ընդդիմանանք անպատշաճ պահվածքին, երբ էլ որ ականատեսը լինենք: Պետք է դատապարտենք բռնության բոլոր դրսևորումները, հավասարություն հաստատենք մեր աշխատանքային և ընտանեկան կյանքում և փոխենք կանանց ու աղջիկների առօրյան:
Կար ժամանակ, երբ համարվում էր, որ կանանց իրավունքները միայն կանանց գործն են, բայց ավելի ու ավելի մեծ թվով տղամարդիկ և տղաներ են իրական գործընկերներ դառնում կանանց հնարավորությունների և իրավասությունների ընդլայնմանն ուղղված ճակատամարտում: Երկու ամիս առաջ հայտարարեցի մեկնարկը «HeForShe» (Նա (տղամարդը) հանուն նրա (կնոջ)) արշավի` համերաշխության գլոբալ շարժում հանուն գենդերային հավասարության, որը, ի շահ բոլորի, համախմբում է մարդկության մի կեսը` ի աջակցություն մյուս կեսի:
Բոլորս դեր ունենք այս գործում, և ես կոչ եմ անում՝ ստանձնե՛ք Ձեր դերը: Եթե համախմբվենք մեր տներում, համայնքներում, երկրներում և ողջ աշխարհում, ապա կկարողանանք մարտահրավեր նետել խտրականությանն ու անպատժելիությանը և վերջ դնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության համաշխարհային խարանը խրախուսող, անտեսող կամ հանդուրժող մտածելակերպին ու ավանդույթներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից