ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական մեկնաբանը՝ դրամի արժեզրկման մասին. «Դեռևս հարց է՝ արդյոք նոր փոխարժեքն արտացոլո՞ւմ է իրական վիճակը» 11/25/2014 16:05 | ԼՐԱՀՈՍ
«Դոլարի 410 դրամ փոխարժեքն, իրոք, չէր արտացոլում իրական հավասարակշիռ վիճակը»,- «Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադառնալով դրամի՝ վերջին օրերին արձանագրված արժեզրկմանը՝ ասաց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը՝ միաժամանակ հավելելով. «Այլ հարց է՝ որքանո՞վ էր ճիշտ 2-3 շաբաթ շարունակ զսպել փոխարժեքն ու հանկարծ թույլ տալ, որ այն մեկ օրում արժեզրկվի 4%-ով։ Բացի այդ, դեռևս հարց է՝ արդյոք նոր փոխարժեքը արտացոլո՞ւմ է իրական հավասարակշիռ վիճակը, թե՞ դեռ ճշգրտվելու տեղ կա»:
Համաձայնելով տեղի ունեցածի շուրջ ԿԲ-ի նշած պատճառների հետ՝ տրանսֆերտների նվազում, ներդրումների դանդաղում, արտահանման աճի տեմպի դանդաղում և այլն, Բաբկեն Թունյանը նշեց նաև, որ բացասական դեր են ունեցել նաև սպասումներն ու «որոշ ֆինանսական կառույցների սպեկուլյատիվ գործելաոճը, որոնք հրաժարվում էին դոլար վաճառել՝ ստեղծելով դեֆիցիտ»։
«Այս ամենի արդյունքում բնական է, որ դրամը պետք է արժեզրկվեր»,- ասաց մեր զրուցակիցը։
Պատասխանելով դրամի արժեզրկման՝ հայաստանյան տնտեսության վրա հնարավոր բացասական հետևանքների մասին մեր հարցին՝ Բաբկեն Թունյանը նշեց, որ այս պահին վտանգ չկա, միակ վտանգը, ըստ նրա, հնարավոր խուճապն է:
«Այսինքն՝ եթե մեր հայրենակիցներն ու ֆինանսական կառույցները, սպասելով դոլարի հետագա թանկացման, խուսափեն դոլար վաճառելուց ու փորձեն արտարժույթ կուտակել, դա արդեն անկանխատեսելի հետևանք կունենա. սպասումները կարող են ավելի ու ավելի արժեզրկել դրամը»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդուհանդերձ հույս հայտնելով, որ նման բան տեղի չի ունենա։
«Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ամեն դեպքում կարծում եմ, որ եթե հաղթահարվի շուկայական այս լարվածությունն ու անորոշությունը, դրամը մինչև տարեվերջ կարող է մի քանի կետով արժևորվել»,- ասաց նա:
«ԿԲ-ն իր հայտարարության մեջ նշել էր, որ փոխարժեքի ճշգրտումը կնպաստի տնտեսական աճին, արտահանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն։ Սա հնարավոր է, սակայն՝ ոչ միանգամից, այլ՝ երկարաժամկետ հեռանկարում։ Բյուջեի վրա բացասական ազդեցություն դժվար թե ունենա։ Հակառակը՝ կավելանան ներմուծումից բյուջե մտնող հարկերն ու տուրքերը։ Իսկ բացասական հետևանքը երևալու է շատ արագ։ ԿԲ-ն նշում է, որ դրամի արժեզրկումը նպաստում է բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»,- լավատեսական կանխատեսում արեց Բաբկեն Թունյանը՝ չթաքցնելով նաև բացասական սպասումները:
«Ներմուծվող ապրանքների գներն են թանկանալու, ինչն ազդելու է բոլոր շերտերի վրա։ Նաև մեծապես տուժում են դոլարային վարկեր ունեցող մեր համաքաղաքացիները, որոնց պարտքային բեռն էլ ավելի է ծանրանալու»,- մեր հարցերին ի պատասխան ասաց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ