ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է, Հայկ Ալումյանը՝ փաստարկում 11/25/2014 20:49 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սյունիքի մարզպետարանն այսօր արձագանքել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը, որում մեր խնդրանքով փաստաբան Հայկ Ալումյանը մեկնաբանել էր «yerkir.am» կայքին տված հարցազրույցում Սուրիկ Խաչատրյանի տված որոշ պատասխանները:
Ներկայացնում ենք Սյունիքի մարզպետարանի պարզաբանումն ամբողջությամբ.
«Հայկ Ալումյանը, անդրադառնալով մարզպետի պաշտոնամուտի արարողության տեսաձայնագրությանը, հայտնել է տեսակետ այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «իր չորս հենասյուներին, այդ թվում՝ դատարանի նախագահին՝ իր անձնակազմով…»: Նման մեկնաբանությունը պարզ ու նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որի նպատակն է ձևավորել մասնագիտական գործունեությանը ծառայող հասարակական կարծիք: Իրականում 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Սուրիկ Խաչատրյանն ասել է.
«… Ես հաջողություն եմ ցանկանում և ես շնորհակալ եմ ձեզանից բոլորից, շնորհակալ եմ մեր մարզի այդ կարևոր 4 սյուներից՝ մեր կայազորի հրամանատարն է, Ազգային անվտանգության ծառայության պետն է, դատախազն է, դատարանի նախագահն է, ոստիկանապետն է՝ իրենց ամբողջ համակարգով, որ կարողացել եք այս տարիների ընթացքում համագործակցել միասնական՝ ի շահ Սյունիքի, ի շահ մեր պետության… Համոզված եմ, որ սրանից հետո ավելի բարձր տեմպերով և ավելի միասնական ուժերով մեր խնդիրները կլուծենք… »:
Ասվածը վերաբերում է Սյունիքի մարզին, ինչպես նաև մեր պետությանը, այլ ոչ թե Սուրիկ Խաչատրյան անձին: Եվ այս դեպքում բառախաղի հնարանքի միջոցով փաստերի խեղաթյուրված բացատրությունները պատիվ չեն բերում հեղինակավոր փաստաբանին»:
«Փաստինֆո»-ն խնդրեց այս պարզաբանումը մեկնաբանել փաստաբան Հայկ Ալումյանին:
Փաստաբանի մեկնաբանությունն ևս ներկայացնում ենք առանց կրճատումների.
«Նախ, ես ոչ մի հակասություն չտեսա իմ մեջբերման և բնագրի միջև: Կարծում եմ` ընթերցողը նույնպես: Հետաքրքիր է մեկ այլ բան. իմ տեղեկությամբ /խնդրում եմ ինձ ուղղել, եթե սխալվել եմ/ այս «հերքումը» ուղարկվել է Սյունիքի մարզպետարանից: Նման պարագաներում անհասկանալի է, թե ինչո՞ւ է մարզպետարանը միջամտում փաստաբանի և Սուրիկ Խաչատրյանի հեռակա բանավեճին: Օրենքի ո՞ր դրույթն է մարզպետարանին նման լիազորություն տվել: Միգուցե` այս «հերքման» նախաձեռնողը հենց ինքը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ մարզպետարանի անունից այն տարածելը նպատակ է հետապնդում ավելի ծանրակշիռ դարձնելու «հերքումը», տպավորություն ստեղծելով, թե այն արվում է մի ամբողջ մարզի ժողովրդի անունից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ