ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժշկական ապօրինի գործողությունների պատճառով տուժած չի կարողանում վերականգնել իր իրավունքները 11/25/2014 16:59 | ԼՐԱՀՈՍ
2014 թ. իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Հովհաննես Կաթրջյանը: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրատվական ծառայությունը: Վերջինս արդեն մի քանի տարի պայքարում է իր խախտված իրավունքների վերականգման և կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հ.Կաթրջյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, նա 1985 թ. սկսած ապրում է սրտի խթանիչ սարքով:
2004թ. և 2008թ. Հ. Կաթրջյանը վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնում, որի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանն առաջին անգամ տեղադրել է մեկ անգամ օգտագործված, այսինքն՝ ԱՄՆ-ում մահացած անձի սրտի սարք, իսկ երկրորդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ վճարվել էր 10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետով սարքի դիմաց, սակայն տեղադրվել է 6 տարի գործողության ժամկետով սարք:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ այնուհետև, հարուցված քրեական գործը հանձնվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մինչ օրս, սակայն, Ս. Ջամալյանը գտնվում է հետախուզման մեջ, որի պատճառով նրան մեղադրանք չի առաջադրվել: Այժմ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար նշանակված է լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը դեռևս չի ավարտվել:
Չնայած այն հանգամանքին, որ Հ. Կաթրջյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, սակայն նրան փորձաքննություն նշանակելու մասին որոշումը չեն ծանոթացրել՝ զրկվելով իր հարցերն առաջադրելու և փորձաքննությանը մասնակցելու իրավունքից: Հ. Կաթրջյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացիական հայց է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է հայցը և վճռել «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական» կենտրոնից հօգուտ Հ.Կաթրջյանի բռնագանձել 6.370.000 ՀՀ դրամ գումար:
Կատարողական գործողությունների արդյունքում, սակայն, դատական ակտը մնացել է չկատարված, քանի որ պարզվել է, որ կենտրոնը չունի սեփականության իրավունքով գրանցված գույք և դրամական միջոցներ: Այդպիսով, կատարողական վարույթն ավարտվել է այն դեպքում, երբ կենտրոնը շարունակում է գործունեություն ծավալել տարբեր բժշկական կենտրոնների տարածքում:
Այժմ Հ.Կաթրջյանը պայքարում է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը վերացնելու ուղղությամբ: Արձանագրում ենք, որ Հ. Կաթրջյանի գործն այն օրինակներից է, երբ անձն, օգտվելով օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր իրավական մեխանիզմներից, փորձում է պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման համար, սակայն նույնիսկ արդարադատությունն է անզոր դառնում ուժի ու հանցավորության դեմ պայքարում, և դատարանի որոշումը շարունակում է կրել «պարտադիր լինելու» ձևական պիտակը միայն թղթի վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից