ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը 11/24/2014 20:05 | Քրեական խրոնիկոն
Նախկին ծառայակցի կողմից իր տան բակում Ալբերտ Բժշկյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը հայտարարեց, որ ինքը մեղավոր է, իր կողմից պատճառված վնասի հետևանքով իր ընկերը մահացել է:
«Բան չունեմ ասելու, վիճաբանություն է եղել, հասել է գագաթնակետին»,- ասաց ամբաստանյալն՝ ընդգծելով, որ ինքը իր բանակային ընկերոջը վնաս պատճառելու միտում չի ունեցել, չի հասկացել, թե ինչպես է դանակը գրպանից հանել ու հարվածներ հասցրել ընկերոջը: Ըստ նրա, հանկարծակիի է եկել ու վախեցել սեփական ձեռքերում տեսնելով արյունոտ դանակը, դեն է նետել, ապա վերադարձրել ու բարձրացրել գետնից:
«Ինքս իմ հետ կռիվ էի անում»,- ասաց ամբաստանյալը՝ հայտարարելով, որ չի հիշում, թե քանի անգամ ու տուժողի մարմնի որ մասերին է ինքը հարվածներ հասցրել՝ նշենք, որ, ըստ գործի տվյալների, ամբաստանյալը 5-6 հարված է հասցրել տուժողի կրծքավանդակին:
Ամբաստանյալը հայտնեց, որ տուժողի հետ իրենք ընկերացել են բանակում, կես տարի միասին են ծառայել, ապա ընկերությունը շարունակվել է նաև զորացրվելուց հետո՝ միմյանց այցելել են, տուժողի հայրն անգամ իրեն այցելել է այլ զորամաս տեղափոխվելուց հետո: «Որևէ սև կատու մեր մեջ չի եղել»,-ասաց նա:
Ամբաստանյալը պատմեց դեպքից մի քանի օր առաջ, կոնֆլիկտի սկիզբը դրած միջադեպի մասին: Տուժողը «Կովկաս» պանդոկ է եկել, և ինքը զգացել է, որ նա «տրամադրված էր» իր հանդեպ՝ սառը վերաբերմունք էր դրսևորում, չէր պատասխանում իր հարցերին: Ըստ ամբաստանյալի, տուժողն ասաց՝ «պիվի բակալը կջարդեմ գլխիդ», ինքն էլ կրակայրիչը շպրտել է տուժողի վրա: Երբ տուժողն ավելի ուշ փորձում էր արդեն փողոցում պարզաբանումներ ստանալ տեղի ունեցածի շուրջ, ինքը խնդրել է չխոսել, քանի որ «երկուսս էլ տաքացած էինք»: Տուժողը ձեռքով հարվածներ է հասցրել իրեն, ինքն էլ նրան «թուլա» անվանել: Դանակն իր մոտ էր, եթե ինքը վնասելու մտադրություն ունենար, այդ ժամանակ էլ գործի կդներ դանակը: Ամբաստանյալը պարզաբանեց, որ կողոպուտի նպատակով իր վրա հարձակում է եղել, ինքը վախեցել է, դրանից հետո ինքնապաշտպանության նպատակով իր մոտ դանակ էր պահում:
Դեպքի օրն ինքը Ալբերտին բանակային ընկերոջ եղբոր միջոցով առաջարկում էր հանդիպել սեղանի շուրջ ու հաշտվել, սակայն Ալբերտը համաձայնել է հանդիպել միայն իրենց շենքի բակում: Այդտեղ էլ տուժողը, ըստ ամբաստանյալի, եկավ նույն տրամադրվածությամբ. «Ինձ հայհոյանքներ տվեց, ստորացուցիչ հանգամանքներում ինձ փորձում էր ճնշած լիներ ու ճնշում էր, հարվածեց ինձ»: Ըստ ամբաստանյալի, ինքը չի պատասխանել՝ Ալբերտն իրենից ֆիզիկապես ուժեղ էր, եթե «պատասխանեի, կարող է կենդանի չլինեի»:
Ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանն այսօր պնդեց ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ միջնորդության քննարկումը ժամանակին հետաձգվել էր մինչև դատաքննության ավարտը: Փորձաքննությունը, ըստ պաշտպանի, անհրաժեշտ է պարզելու համար, թե ամբաստանյալը սպանության պահին գիտակցե՞լ է իր գործողությունները և արդյոք հնարավո՞ր է, որ այն կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի պահին:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ ամբաստանյալի հոգեվիճակի անկայուն լինելու մասին գործով որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:
Հաջորդ դատական նիստում միջնորդության վերաբերյալ իր կարծիքը կհայտնի տուժողի իրավահաջորդը, ապա դատարանը որոշում կկայացնի միջնորդության վերաբերյալ, և, ըստ ամենայնի, կհայտարարվի դատաքննության ավարտի մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից