ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ 11/23/2014 13:54 | Քրեական խրոնիկոն
Զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խուլիգանության գործով դատարանը մերժեց դատախազին բացարկ հայտնելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ըստ ամբաստանյալ Ռաֆայել Գևորգյանի պաշտպան Կարեն Հակոբյանի` գործի քննությունը միակողմանի է տարվել, իսկ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ և «ամեն գնով» ցանկացել է նրան պահել կալանքի տակ:
Նոյեմբերի 21-ի դատական նիստում 30-ամյա բարձրագույն կրթությամբ ամբաստանյալը, մինչ կմիանար պաշտպանի միջնորդությանը, նախ հրաժարվեց վերջինիցս, հետո հայտարարեց, թե լավ չընկալեց միջնորդությունը, բայց հասկացավ, որ իր շահերից է բխում ու համաձայնեց, որ պաշտպանը ներկայացնի միջնորդությունն ու շարունակի իրականացնել իր շահերի պաշտպանությունը:
Ի դեպ, նշենք, որ պաշտպան Հակոբյանը զարմանքով արձագանքեց պաշտպանյալի հայտարարությանը` նշելով, որ դա իր համար անակնկալ էր:
Հաջորդ անակնկալը բոլոր կողմերին զարմացրեց. ամբաստանյալը հայտարարեց, որ նիստը նախագահող դատավորի հետ կցանկանա որոշակի հարցերի շուրջ քննարկում ունենալ և որ ունի գրավոր միջնորդություն, սակայն ցանկանում է, որ այն միայն դատավորը ընթերցի, իսկ մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը չլսեն: Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց, որ որեւէ կողմի ներկայացրած ցանկացած միջնորդության մասին մյուս կողմը պետք է տեղեկանա:
Հարգելով դատավարական ընթացակարգը` ամբաստանյալը գնաց «զիջումների» և, ներկայացնելով միջնորդության բովանդակային իմաստը, այն հանձնեց դատարանին:
20 թերթից բաղկացած տետրում ամբաստանյալը միջնորդել էր իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով, իսկ որպես գրավի չափ ամբաստանյալը նշել էր 2 մլն դրամը: Հաջորդ միջնորդությունը կրկին վերաբերում էր պաշտպանից հրաժարվելուն:
Ամբաստանյալի ներկայացրած միջնորդությունների պատճեները դատարանը կտրամադրի կողմերին և դրանց կանդրադառնա հաջորդ նիստում:
Պաշտպան Կարեն Հակոբյանը ևս ցանկություն հայտնեց միջնորդություն ներկայացնել` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հետ կապված, և կողմերին տրամադրեց միջնորդության պատճենները, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված պաշտպանը միջնորդությունը կներկայացնի հաջորդ՝ դեկտեմբերի 2-ին կայանալիք նիստում:
Նշենք նաև, որ դատական նիստին չէր ներկայացել անչափահաս տուժողի ներկայացուցիչը՝ հայրը, վերջինիս կինը դատարանին հայտնեց, որ ամուսինը գտնվում է Վրաստանում՝ այնտեղ է աշխատում, Հայաստան վերադառնում է ոչ հաճախ, իսկ որդին առողջական խնդիրներ ունի, չի խոսում:
Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանը կդիմի սահմանային ծառայություններին՝ պարզելու համար, թե երբ է տուժողի իրավահաջորդը Հայաստանի սահմաններից դուրս եկել, որպեսզի որոշվի տուժողի նոր իրավահաջորդ ճանաչելու հարցը:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Գևորգյանը գործով չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր կողմից վարձակալած բնակարանում ապօրինի պահել արհեստագործական եղանակով պատրաստված, 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային հրացանային փամփուշտներ, ակոսավոր հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք 29 փամփուշտներ:
Այնուհետև 2014թ. հուլիսի 7-ին, ժամը 32.30-ի սահմաններում, նշված շենքի բակի զրուցարանում թղթախաղով զբաղվող Էդգար Մարտիրոսյանի, Արմեն Աբրոյանի, Արման Եփրեմյանի և Արմեն Գևորգյանի հետ վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս, ինչպես նաև շենքի բնակիչների նկատմամբ իր բնակարանի պատուհանից զենքի գործադրմամբ կրակել, շուրջ 20 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել շենքի բնակիչների հանգիստը և հասարակական կարգը, որի ընթացքում Գրիգոր Աբրոյանին դիտավորությամբ պատճառել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Ռաֆայել Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից