ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժող կողմը բացարկ հայտնեց դատախազին, պաշտպանական կողմը դրանում պայմանավորվածություն է տեսնում 11/21/2014 17:54 | Քրեական խրոնիկոն
Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանին՝ վերջինին մեղադրելով անկողմնակալության մեջ:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, կարծում է, որ այս միջնորդությունը կողմերը նախապես համաձայնեցրել են:
«Ես միանշանակ համոզված եմ, որ այս ամենը նախապես համաձայնեցված է՝ ցույց տալու համար, որ տեսեք, դատարանին բացարկ ենք հայտնում: Չէր կարող Բալոյանը նախօրոք իմանար, որ դատախազը առարկություններ է ներկայացրել, մի հատ տեքստ գրեր: Չեմ հավատում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դա նախօրոք մշակված սցենար է. դատարանը կմերժի նաև այս միջնորդությունը, Ռուբեն Բալոյանն էլ կհայտարարի, թե՝ «տեսեք ինչ անարդար դատարան է, մենք էլ ենք դժգոհ դատարանից»:
«Ու կլինեն մարդիկ, որ կհավատան»,- հայտարարեց պաշտպանը:
Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանն էլ նշեց, որ եթե նույնիսկ համաձայնեցված չէր, Ռուբեն Բալոյանն այնքան անհիմն միջնորդություն է ներկայացրել, որ նախապես իմացել է, որ դատախազն առարկելու է դրա դեմ:
Ինքը՝ դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն, նշեց, որ որևէ պայմանավորվածություն չկա և չէր էլ կարող լինել, և եթե պաշտպաններն ավելի ուշադիր լինեին, ինքը նախկինում արդեն մեկ անգամ առարկել էր Ռուբեն Բալոյանի՝ Վարդան Պետրոսյանի խմածությանը վերաբերող մեկ այլ միջնորդության դեմ, ուստի դժվար չէր ենթադրել, որ այս անգամ էլ կառարկի:
«Ինձ զարմացնում է այն, որ ամբողջ դատական պրոցեսի ընթացքում պարոն Բալոյանն ավելի շատ որպես մեղադրող էր հանդես գալիս, կարելի է ասել՝ «մեղադրող-2»,- ասաց Վարդան Պետրոսյանն ու հավելեց, որ փոխարենը հանձին դատախազի ինքը մշտապես տեսել է լուրջ պրոֆեսիոնալի:
Ուստիև՝ դատախազի բացարկի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը:
Այսպիսով, դատական նիստը հերթական անգամ ընդմիջվեց, և դատարանը դարձյալ անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ավելի ուշ դատարանը մերժեց մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ