ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն մերժեց կառավարության վիճահարույց երկու նախաձեռնությունները 11/20/2014 13:10 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն այսօր ընդունեց նախօրեին քննարկված մեկ տասնյակ օրինագծերն ու օրենսդրական փաթեթները՝ բացառությամբ երկուսի, որոնք արժանացել էին ոչ իշխանական խմբակցությունների քննադատությանը:
Խոսքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխությունների ու լրացումների մասին է, որոնց քվեարկություններին ոչ իշխանական խմբակցությունները չմասնակցեցին: Արդյունքում՝ որոշում կայացնելու համար քվեարկությանը անհրաժեշտ թվով՝ առնվազն 66, պատգամավորներ չմասնակցեցին:
Ոչ իշխանական խմբակցությունները սրան արձագանքեցին ծափահարություններով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան հայտարարեց. «Ինձ թվում է՝ երբեմն պիտի տեղիք տալ, որ ծափեր էլ լինեն»:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այս նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց հոդվածներ: Հայտնելով, որ իրենք սկզբունքորեն դեմ են այս նախագծին՝ նա որպես օրինակ մատնանշեց ֆիզիկական անձանց մասին տվյալներ հավաքելու, օտար երկրին մարդու տվյալները փոխանցելու անթույլատրելիությունը: Խմբակցության անունից նա 20 րոպե ընմիջում վերցրեց՝ «բոլոր խմբակցություններին մեկ անգամ ևս հետևություն անելու համար»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է սահմանել, որ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը:
Այս օրինագծի քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ նախագիծը «հերթական անգամ շարունակում է ոտնահարված պահել մեր քաղաքացիների իրավունքը», այն է՝ քաղաքացիների գույքի վրա կշարունակվի կալանք դրվել և կիրականացվի բռնագանձում՝ առանց դատարանի որոշման: Նա հայտնեց նաև, որ կառավարությունը, ի պատասխան իրենց հարցադրմանը, թե մինչև 200 հազար դրամն արտադատական կարգով լուծվելու է, կառավարությունը հայտնել է, որ դա վերաբերում է վարչական իրավախախտումների 95 տոկոսին: «Պատկերացնում եք՝ այս նախագծից հետո էլի 95 տոկոսը ԴԱՀԿ-ի պատերի տակ պետք է հերթ կանգնեն»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ այս օրինագիծն անընդունելի է. այն միտված է միմիայն նպաստելու մասնավոր սեփականատերերին երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացիների գումարները բռնագանձելու օգտին: «ԴԱՀԿ ծառայությունը չի կարող դատարան լինել»,- ընդգծեց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ «սա բացահայտ թալանին ուղղված նախաձեռնություն է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից