Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Հիպոթեքային ճգնաժամից տուժած գլխավոր խմբագիրը դատապարտվեց՝ շորթման մեղադրանքով 11/20/2014   13:03  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


«Դելովոյ Էքսպրես» թերթի  գլխավոր խմբագիր, 55-ամյա  Էդուարդ Նագդալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով շորթում, և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։

Հիշյալ հոդվածը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով 2013թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում` «Կոնվերս Բանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հաղորդման հիման վրա` շորթմամբ առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք հանձնելու և գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ։

2014թ. ապրիլի 28-ին Էդուարդ Նագդալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն։

2014թ. օգոստոսի 5-ին կայացած դատական նիստի ընթացքում, սակայն, մեղադրողը որոշում է կայացրել՝ ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, խստացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով՝ Դատարանը հաստատված է  համարել, որ Էդուարդ Նագդալյանը Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, մասնավորապես՝ «Դելովոյ Էքսպրես» թերթի որևէ համարում Բանկի վարած գործարար քաղաքականությունը քննադատելու, բանկի ղեկավար Տ.Դավթյանին «խաբեբա» անվանելու, իսկ Բանկին՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենախնդրահարույց ընկերություն ներկայացնելու սպառնալիքով 2013թ. հունիսի 19-ին  նրա աշխատավայր է ներկայացրել նամակ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության կողմից իր ղեկավարած «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ 5.000.000 ՀՀ դրամով, բայց և զեղչված արժեքով գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու, բանկի կողմից դատարան ներկայացված հայցերը հետ վերցնելու և բանակցություններն առանց դատարանի միջամտության շարունակելու, իր բանկային հաշիվներն ու ակտիվներն անհապաղ կալանքից ազատելու, «Գրին Վիլիջ» թաղամասի 6-րդ (իրականում 5-րդ) տունը կրկնակի գրավից անհապաղ հանելու, «Գրին Վիլիջ» թաղամասի հողամասում կառուցվող յուրաքանչյուր տան և հողի վարկերի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափի գույքային բնույթի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ Բանկի հանդեպ չկատարած վարկային պարտավորությունների կապակցությամբ գոյացած 64.803.230,342 ՀՀ դրամին համարժեք 157,687.44 ԱՄՆ դոլարի չափով տուգանքներն ու տույժերը զրոյացնելու պահանջ։

«Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, չկատարելով վերոնշյալ ապօրինի պահանջները, 2013թ. հունիսի 25-ին հաղորդմամբ դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է»,- նշվում է դատավճռում։

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ արատավորող տեղեկություններ տպագրելը մամուլի մասնագիտական պարտականությունն է և քննությամբ չի պարզվել, առավել ևս՝ հաստատվել, որ իր կազմած և Տ.Դավթյանին հանձնած քննադատական նամակում պարունակվում են արատավոր, կեղծ և զրպարտչական բնույթի տեղեկություններ։

Ամբաստանյալը նշել է նաև, որ Բանկն իրավունք չուներ առանց դատարանի որոշման արգելանք դնել իր հաշիվների վրա: Ւնքը վերոնշյալ նամակը գրել է, քանի որ հայտնվել էր անելանելի վիճակում. վարկեր տրամադրած և Տ.Դավթյանի ղեկավարած Բանկը խուսափում էր որևէ երկխոսությունից։

5.000.000 ՀՀ դրամի չափով գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ գլխավոր խնբագիրը հայտնել է, որ այդ պայմանագիրը կնքելու առաջարկն եղել է 50 % զեղչված արժեքով, այն Բանկի կողմից ընդունվելու դեպքում առաջին հերթին շահ ստացողը լինելու էր վերջինս, քանի որ կտնտեսեր նույնչափ գումար։

Թեև տեղյակ չէր տույժ-տուգանքների մասին, Տ.Դավթյանին ուղղված նամակում տուգանային պարտավորությունները հանելու մասով պահանջ է ներկայացրել, քանի որ ենթադրում էր, որ գույքը հանձնելուց հետո իր հիմնական պարտավորությունները մարված են։

Ըստ ամբաստանյալի՝ ինքը Բանկից վերցրել է ընդհանուր առմամբ 550.000 ԱՄՆ դոլարի չափով վարկեր, մոտ երկու տարի իր վարկային պարտավորությունները պատշաճ կատարել է, 3.000-ից 4.000 ԱՄՆ դոլարի չափով մայր գումարը և տոկոսները պարտաճանաչորեն վճարել է, ինչը շարունակվել է մինչև 2008 թվականի հիպոթեքային ճգնաժամը, երբ հաճախորդներն սկսել են խզել իր հետ կնքված պայմանագրերը։ Գիտակցելով, որ այլևս չի կարողանում վարկի մարումներ կատարել՝ շուրջ մեկուկես տարի բանակցել է Բանկի հետ։

Դատարանում նա նաև նշել է, որ նամակի բովանդակությունն իրականում մամուլում չէր տպագրելու, ՀՀ վարչապետին չէր դիմելու, քանի որ եթե նամակը արդյունք չտար, մնացած գործողությունները նույնպես անիմաստ կլինեին։ Նամակում հիշատակած «հոդվածի բոլոր իրավունքները գնելու» պահանջն ամբաստանյալը մեկնաբանել է փոխաաբերական իմաստով, մասնավորապես` արգելանքները հանելու տեսանկյունով։

Դատարանի գնահատմամբ՝ ամբաստանյալ Էդուարդ Նագդալյանի պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից ազատվելու նպատակ:

Տուժող Տիգրան Դավթյանը Դատարանում հայտնել է, որ 2013թ. հունիսի 19-ին ստացել է նամակ, որի հեղինակն սպառնացել է դրանում եղած տեղեկատվությունը հրապարակել էլեկտրոնային լրատվամիջոցներում և թերթերում, ինչպես նաև՝ ուղարկել այդ հոդվածը ՀՀ ԿԲ նախագահին, ՀՀ այլ բանկերի տնօրեններին և ՀՀ վարչապետին, իսկ որպես պահանջների վերջնաժամկետ՝ նշվել էր 2013թ. հուլիսի 1-ը։

Դրանից հետո արդեն էլեկտրոնային փոստով ստացել է ևս մեկ նամակ, որի մեջ նամակագիրը հույս է հայտնել, որ ինքը կկատարի նախկին նամակի պահանջները։

2013թ. հունիսի 25-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԿԱ Ազգային անվանգության ծառայություն, որի աշխատակիցներն են պարզել, որ նշված նամակի հեղինակը «Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր, «Կոնվերս Բանկի» վարկառու Էդուարդ Նագդալյանն է։

Տուժողը հայտնել է, որ իր կարծիքով` Էդուարդ Նագդալյանի՝ նման քայլը կապված է բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները ժամանակին չմարելու հետ, ինչի պատասխանատվությունը վերջինս անհիմն կերպով վերագրել է իրեն և Բանկին։

Նա նշել է, որ «Կոնվերս Բանկ»-ի կողմից Էդուարդ Նագդալյանին հատկացվել էր մոտ 500.000 ԱՄՆ դոլար գումար և այդ պարտավորությունները չմարելու համար բանկի կողմից արտադատական կարգով վերցվել են գրավադրված Ձորաղբյուր գյուղի կառուցվող տների մի մասը։

2013թ. սեպտեմբերի 13-ին էլեկտրոնային փոստով ինքն Էդուարդ Նագդալյանից ստացել է ևս մեկ նամակ, որում վերջինս զղջացել է կատարածի համար և պարտավորվել է նման քայլերի չդիմել։ Ինքը վերջին նամակը չի ըմբռնել որպես սպառնալիք և Էդուարդ Նագդալյանի դեմ գույքային պահանջ և բողոք չունի, իր համար կարևորն այն է, որ նա զղջում է կատարածի համար։

Ըստ Տիգրան Դավթյանի՝ Նագդալյանի կողմից ներկայացվել են տարբեր ծրագրեր, որոնցից հարմարներն իրենց կողմից ընդունվել է, սակայն Նագդալյանը չի իրականացրել դրանք։ Խոսակցությունը գնացել է այն մասին, որ Նագդալյանն այլ ծրագրերի միջոցով պետք է գումարներ ներգրավեր և ավարտելով բնակարանների ենթակառուցվածքների շինարարությունը` ստանար բնակարանները վաճառելու հնարավորություն և ստացած գումարներով մարեր ստանձնած վարկային պարտավորությունները, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարել։

Ըստ տուժողի՝ այս պահի դրությամբ, որպես ֆիզիկական անձ, իրեն տուժող չի համարում: Տևական ժամանակ ճանաչելով Էդուարդ Նագդալյանին՝ տուժողը կարծիք է հայտնել, որ վերջինս ունակ էր իրագործելու տված սպառնալիքները, քանի որ բանկային պարտավորությունների հետ կապված անձն ունակ է դիմելու նման քայլերի։

Նա նշել է նաև, որ Էդուարդ Նագդալյանի կատարած արարքի համար օրենքով սահմանված պատիժը խիստ է, նրա դեմ քաղաքացիական հայց չունի, խնդրել է  նրան հնարավորինս մեղմ պատժել։

Դատարանն ի վերջո գտել է, որ  ամբաստանյալը կատարել է շորթում՝ Տիգրան Դավթյանի պատիվը և վերջինիս ղեկավարած «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության գործարար համբավն արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրան է ներկայացրել առանձնապես խոշոր չափով գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այսինքն` կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

Դատարանը միաժամանակ փաստել է, որ «Դելովոյ Էքսպրես» թերթի հետ 5.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ տուժող Տ.Դավթյանին ներկայացված պահանջը չի բովանդակում ՀՀ քրեական օրենսգքրի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու հիմնավոր փաստարկ չէր և այդ տեսանկյունով անհրաժեշտ է հանել ամբաստանյալին առաջադրված վերջնական մեղադրանքից, քանի որ վերջինս նման պահանջը պետք է ներկայացներ տուժողի համար ակնհայտ ոչ ձեռնտու և միաժամանակ իր համար շահավետ պայմաններով, մինչդեռ պայմանագիր կնքելու և այդ կերպ ծառայություններ մատուցելու առաջարկը տուժողին, ըստ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքների և իրեղեն ապացույց ճանաչված նամակի գրառումների, ներկայացվել է 50 % զեղչ կատարելու պայմանով, ինչը, որպես պաշտպանական կողմի վարկած, մեղադրող կողմը մինչդատական և դատական քննության արդյունքներով չի հերքել, ուստի՝ պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Էդ.Նագդալյանի։


 


Արխիվ

[]