ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 11/19/2014 13:39 | ԼՐԱՀՈՍ
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն ելույթէ ունեցել ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Իր խոսքում պալատի նախագահը մասնավորապես ասել է.
«Ազգային ժողովի հարգելի նախագահ,
հարգելի պատգամավորներ,
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում:
Այսօր իմ ներկայությունն այստեղ կիպրացի եւ հայ ժողովուրդների միջեւ երկարամյա բարեկամության ակնհայտ ապացույցն է եւ վերստին այն հաստատում է: Այս բարեկամության հիմքն է հանդիսանում անկեղծ համերաշխությունը, որը երկուստեք բազմիցս ցուցաբերվել է դժվար իրավիճակներում: Կիպրոսում հայկական սփյուռքի ներկայությունը լրացուցիչ երաշխիք է մեր կապերը շարունակելու եւ ավելի ամրապնդելու համար՝ ստեղծելով քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության լայն եւ բազմակողմ շրջանակ:
Այստեղ, այսօր, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում Հայկական կրոնական խմբի արժանապատիվ ներկայացուցիչ պարոն Մահտեսյանի ներկայությունը հաստատում է Հայաստանի հետ անքակտելի կապերի պահպանման մեր հանձնառությունը:
Մեր երկու երկրների փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, որը կոփվել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք:
Այս բարձր ամբիոնից Ներկայացուցիչների պալատի անդամների եւ Կիպրոսի ժողովրդի անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի վարած սկզբունքային եւ կայուն քաղաքականության համար՝ հանուն մեր երկրի եւ ժողովրդի ազատության ու վերամիավորման: Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր
աջակցության համար, ինչի համար էլ եւ երախտապարտ ենք ձեզ:
Ինչպես տեղյակ եք, արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները: Կիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 եւ 1979 թվականների բարձր ատյաններում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի համաձայն: Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը եւ ամբարտավանությանը: Թուրքիան առաջադրում է
պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է «երկու պետության» սկզբունքը:
Թուրքիան, հավատարիմ լինելով նորօսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները եւ որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա
եւ երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով:
Սակայն Թուրքիայի դրսեւորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող եւ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը: Այս պահին թուրքական հետազոտող «Բարբարոս» նավը, ռազմական եւ օժանդակող նավերի ուղեկցությամբ, անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում եւ որի նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը:
Միեւնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվում կազմակերպությունների կողմից, որոնց Կիպրոսի Հանրապետությունը թույլատրել է ուսումնասիրել բնական գազի պաշարների առկայությունը: Թուրքիան չի տատանվում եւ հայտարարում է, որ մոտակա ժամանակ նաեւ արդյունահանման հարթակ է տեղադրելու Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում են, եւ որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը հստակ բանաձեւ ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում են, եւ ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի
պետական եւ ռազմական գործիչներն անկաշկանդ եւ ուղղակիորեն սպառնում են ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր ինքնիշխան իրավունքները:
Նման պայմաններում Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնելու Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը եւ հայտարարելու Թուրքիայի դեմ քաղաքական եւ իրավական քայլերի ձեռնարկման մասին: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ վախի եւ բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է շարունակել բանակցությունները:
Թուրքիայի այս դրսեւորումները Ձեզ հայտնի են: Համագործակցության արձանագրությունների ստորագրման կասեցումը, հայտնի պատճառներով, որոնք վերջին պահին ներկայացրել է Անկարան, նույն քաղաքականության արտահայտությունն են:
Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը եւ Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ուժերը եւ օգտագործեն կիպրական եւ հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձեւավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության: Ներկայացուցիչների պալատի անդամների եւ իմ անունից այդ ուղղությամբ գործելու լիակատար պատրաստակամություն եմ հայտնում:
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար, որոնց մենք արժանացանք: Ցանկանում եմ, որ Դուք նույն զգացումներն ապրեք հնարավորինս մոտ ժամանակում Կիպրոս
կատարելիք Ձեր այցի ընթացքում:
Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարօրություն եւ ակնկալիքների արագ իրականացում: Հնարավոր է, որ Հայաստանը եւ Կիպրոսը հզոր պետություններ չեն, բայց մեր հաստատակամությունն արդարացված է:
Ուժը չի կարող խոնարհել մեր ժողովուրդներին: Մենք ավելի դժվար պայմաններում ենք գոյատեւել եւ բարգավաճել: Պայքարելով հանուն ազատության եւ արդարության՝ հայ եւ կիպրացի ժողովուրդները հաստատուն կամք ունեն, եւ այդ կամքն ա նսասան է:
Շնորհակալություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից