ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Հայրապետյան. Շալանդը թող այլ տեղ փնտրի պատճառները 11/18/2014 14:31 | Մարզական
14:00-ին Ֆուտբոլի ակադեմիայում սկսվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Այս մասին գրում է Arnsport.am-ը՝ հիշեցնելով, որ օրերս Հայաստանի հավաքականն անցկացրեց տարվա վերջին պաշտոնական հանդիպումը՝ հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվելով Պորտուգալիային:
Ասուլիսի սկզբում Ռուբեն Հայրապետյանն ասաց հետեւյալը.
- Ասուլիսի հրավերի պատճառն այն է, որ ես հեռախոսով հարցազրույցներ չեմ տալիս: Դրա համար հրավիրել եմ ասուլիս:
- Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Բեռնար Շալանդի կատարած աշխատանքին:
- Բնականաբար ինձ արդյունքներն են հետաքրքրվում եւ ես շատ դժգոհ: Ինձ չի կարող բավարարել, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր:
- Շարունակելո՞ւ եք վստահել Շալանդին:
- Եթե ես չվստահեի, ապա հիմա կհայտարարեի, թե նա հեռացված: Ինչ վերաբերվում է նրա մարտավարությանը եւ այլին, ապա չի բավարարում:
- Քննարկե՞լ եք այդ ամենն իր հետ:
- Ես ֆեդերացիայի նախագահ եմ եւ նշանակել եմ մարզիչ: Ես չեմ միջամտում մարզչի աշխատանքին: Բայց կարծիքս հայտնում եմ: Օրինակ, Արտակ Դաշյանին խորհուրդ եմ տվել, որ ընդհանրապես չհրավիրի, քանի որ նա չի համապատասխանում հավաքականին: Սերբիայի հետ խաղում մեր անհաջողությունի պատճառը Դաշյանի սխալ փոփոխությունն էր: Եթե ուշադիր եք եղել, մարզիչը բղավում էր, որ Արտակ «փակի»... Ֆրանսիայի հետ խաղում էլ նա անհաջող հանդես եկավ: Ես խաղի ժամանակ չեմ նայում գնդակին, այլ նայում եմ խաղացողների գործողություններին... Նման
- Ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը ընտրական փուլում:
- Մենք շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ Պորտուգալիայում, ապա շանսեր չենք ունենա: Եթե մենք մտածում ենք միայն նրա մասին, որ մեզ գոլ չխփեն, ապա չենք կարող: Շալանդը փորձառու մարզիչը է եւ կարծում եմ քայլեր կձեռնարկի:
- Մարսելի «Օլիմպիկում» խաղում է հայ պաշտպան, ՊՍԺ-ում էլ կա երիտասարդ կիսապաշտպան: Նրանք կարո՞ղ են խաղալ Հայաստանի հավաքականում:
- Եկեք Դուք ձեր գործով զբաղվեք, մենք՝ մեր: Ֆեդերացիան իր աշխատանքը կատարում է, մարզիչները հետեւում են: Եթե հայի ազգանուն ունի, ապա չի նշանակում թե հայ է: Ովքեր ցանկություն ունեն, ապա դռները բաց են: Ովքեր սկսում են «բազար» անել, ապա չեն կարող հանդես գալ հավաքականում: Մալոյանին 6 անգամ հրավիրել եմ, նույնիսկ «Պորշե» ուզեց, համաձայնվեցի, բայց չեկավ:
- Հավաքականի խաղերի տոմսերը թանակցան, ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Իսկ ինչու էժան տոմսերը չվաճառվեցի՞ն: Պատրադիր Գալկինը պետք է գա, որ մեր ազգը գնա... Տոմսերն այդքան թանկ չեն եղել: Ամենաէժան տեղերը դատարկ էին: Ֆեդերացիան էլ պետք է շահույթ ստանա տոմսերի վաճառքից: Մենք երկրպագուներին նաեւ 2000 դրամով են վաճառել, ովքեր որ հայտ են տվել: Մենք սովոր ենք ամեն ինչ բարդել այլ բաների վրա:
- Խաղից հետո Շալանդը բողոք Պորտուգալիայի ֆեդերացիայի պահվածքից: ՀՖՖ-ն բողոք ներկայացնելու՞ է:
- Իհարկե ոչ: Վատ պարողի պատմությունը գիտե՞ք: Շալանդը թող այլ տեղ փնտրի պատճառները: Մեր վատ ֆուտբոլ խաղալը բարդում ենք Պորտուգալիայի ֆեդերացիայի վրա՞:
- Մինչեւ մարտ հավաքականն ազատ է: Հնարավոր է ընկերական խաղեր լինի:
- Կարող է փետրվարին որեւէ տաք երկրում հավաք անցկացնենք:
- Ինչպե՞ս եք գնահատում 21, 19, 17 տարեկանների ելույթները:
- Վատ, բայց պետք է ասել, որ նրանք ուրիշ խնդիր են լուծում եւ կգա ժամանակը եւ մենք կունենանք արդյունք:
- Ըստ Ձեզ, ո՞րն էր Պորտուգալիայի հետ խաղի անհաջողության պատճառը:
- վատ խաղը: Մենք ունենք պոտենցիալ... Սխալ մարտավարության արդյունքում ենք պարտվել: Դա իմ անձնական կարծիքն է: Սարկիսովը, Մարկոսը նստած էին պահեստայինների նստարանին...
- Մխիթարյանի դեմ պորտուգալացիները կոպիտ էին խաղում...
- Լավ էին անում: Թող մերոնք էլ Ռոնալդուի դեմ այդպես խաղային: Ուրախանանք միայն, որ Մխիթարյանը վնասվածք չստացավ:
- Յուրա Մովսիսյանը մի տեսակ կտրված էր...
- Յուրա Մովսիսյանն ինչ անելի, եթե այդքան մեծ ուժերով պաշտպանվում էինք: Մովսիսյանը «Ռեմբոն» հո չի, 4 պաշտպանի դեմ ինչ աներ:
- Այն ինչ Դուք ասում եք, շատերն են համամիտ, բայց կարծեք այդ ամենը Շալանդը չի հասկանում դա: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վստահությունը նրա նկատմամբ:
- Իսկ Դուք կարծում եք, թե նոր մարզիչն այս 3 ամսում հասկանալու է, թե որն է խնդիրը: Ի տարբերություն մնացածի համար, ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ պատասխանատու եմ մարզչի համար: Մեծ հաճույքով կհանեի, բայց չկա կախարդական փայտիկ, որ նրա փոխարեն գա այն մարզիչը, ով կլուծի բոլոր խնդիրները:
- Կա մարզիչ, օրինակ Վարդան Մինասյանը, որին ժամանակ պետք չէ...
- Նա պայմանագիր ունի եւ աշխատում է: Մոռացաք, թե ինչ օրին քցեցիք Վարդան Մինասյանին: Բոլորն ասում էին, թե արտասահմանցի է պետք, բերեցի... Համոզված չեմ, որ Շալանդի փոխարեն ինչ-որ մեկը որ գա, ապա ավելի լավ է լինելու: Ես չեմ ուզեցել, որ Վարդանը գնա: Բայց նա չի ցանկացել մնալ: Վարդանը խորապես վիրավորած է եղել ֆուտբոլիստներից, լրագրողներից, երկրպագուներից...
Պետք չի շտապել, այն իր բացասական հետեւանքներն է ունենում: Շալանդին պետք է շանս տալ: Ազնվորեն, խաղից հետո չեմ զրուցել, քանի որ շատ վրդովված եմ եղել: Այժմ Իտալիայում է, կվերադառնա կզրուցենք: Եթե չընդունեց իմ ասածները, ապա ես իմ որոշումները կկայացնեմ:
Տանք եւս մեկ հնարավորություն Շալանդին, միգուցե կկարողանա ելք գտնել: Հանելը միշտ էլ կա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ