ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել 11/18/2014 11:10 | ԼՐԱՀՈՍ
Թատրոնի միջազգային ինստիտուտի առաքելությունը և նպատակները հազարամյակներ շարունակ արտահայտված են եղել մեր պատմության մեջ և ներկայացված են աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայեր կան, ինչպես նաև մերօրյա Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ: Այս մասին, մասնավորապես, ասված է Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաժողովի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ուղերձում:
Ստորև ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ուղերձն ամբողջությամբ.
«Հայաստանի համար պատիվ է մայրաքաղաք Երևանում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հյուրընկալել Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովը:
Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների ու կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունը արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարևոր ձեռքբերումներից է, հավանաբար, այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրևորումը։
Բոլոր ժողովուրդները ձգտում են զարգանալ այն աստիճանի, որ կատարողական արվեստը, արվեստագետները ծաղկեն և բարգավաճեն: Թատրոնի միջազգային ինստիտուտի այս առաքելությունը նաև կատարողական արվեստը խթանող ցանկացած ազգի նպատակներից մեկն է:
Մշակութային դրսևորումները առավել ամրապնդվում են, երբ նրանք ծառայում են նաև փոխըմբռնման, խաղաղության և համամարդկային արժեքների խթանմանը: Թատրոնը և մյուս արվեստները, կրթելով քաղաքացիներին, դարձնում են նրանց ավելի պատրաստված հակասական գաղափարներով և հակամարտող հասարակություններով լի ժամանակակից աշխարհում: Ռազմականացված «մշակույթը» վերածվում է կարճաժամկետ, պարտվողական քարոզչության և անհետանում նրանց սնուցողների հետ միասին: Թատրոնները զարգացնում են մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերների ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական մոտեցումներ, նրանք կրթում են, փոխանցում ուղերձները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարաններին:
Հայկական թատրոնի զարգացումը պատմության տարբեր փուլերում հիանալի կերպով արտահայտում է թատրոնի այս երկակի բնույթը: Առկա են անտիկ գրավոր աղբյուրներ, որոնք վկայում են, որ Ք. Ա. 1-ին դարում Հայաստանի թագավորը Պարսկաստանի թագավորի հետ միասին Հայաստանի մայրաքաղաքում ներկա է գտնվել հունական պիեսի բեմադրմանը: Թատրոնի գրավչության իմաստով այդ ժամանակաշրջանից մեր սովորածը շարունակում է արդիական լինել նաև մեր օրերում: Առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ թատրոնը եղել և մնում է միջմշակութային երկխոսության և փոխշփումների լավագույն միջոցներից մեկը, այն եղել և շարունակում է մնալ գաղափարների և ուղերձների կրող և փոխանցող: Գլոբալացվող աշխարհում թատրոնը կարող է մշակութային դիվանագիտության դրսևորում լինել՝ տարածության և ժամանակի խոչընդոտները հաղթահարելուն ունակ:
Մյուս կողմից, լեզվի, մշակույթի, արժեհամակարգի և ինքնության պահպանության լավագույն միջոցներից մեկը թատրոնն է: Այսօր հայ ժողովրդի երկու երրորդը ապրում է իր հայրենիքից դուրս։ Հայոց Ցեղասպանությունից փրկվածները սփռվել են ամբողջ աշխարհով, այսօր նրանք բնակվում են ավելի քան հարյուր երկրներում. Ֆրանսիայից Բրազիլիա, Ռուսաստանից Սինգապուր, Միացյալ Նահանգներից Եգիպտոս, Արգենտինայից Կանադա, Լիբանանից Հնդկաստան, Իրանից Ավստրալիա։ Հայերը ստեղծել են կենսունակ, լիակատար ինտեգրված և, միևնույն ժամանակ, ազգային ինքնությանը հավատարիմ համայնքներ աշխարհի չորս ծայրերում։ Նրանք հայկական մշակութային օջախներ են ստեղծել բոլոր այն վայրերում, որտեղ բնակվում են, կրելով միաժամանակ այդ պետությունների և քաղաքակրթությունների մշակույթները և ավադույթները։ Նրանք յուրօրինակ քաղաքակրթական կամուրջ են հանդիսանում Հայաստանի և մնացած աշխարհի միջև։
Եկեղեցիների և դպրոցների հետ մեկտեղ մշակութային կենտրոնները և թատրոնները կամ դրամատիկական ակումբները մեր ինքնության պահպանման առանցքային մասն են կազմում այն երկրներում, որտեղ մենք ապրում ենք:
Թատրոնի միջազգային ինստիտուտի առաքելությունը և նպատակները հազարամյակներ շարունակ արտահայտված են եղել մեր պատմության մեջ և ներկայացված են աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայեր կան, ինչպես նաև մերօրյա Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ:
Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային համաժողովի անցկացման վեց օրերի ընթացքում, հուսով եմ, նրա մասնակիցներն այլ հարցերի հետ միասին կառաջարկեն խաղաղության, բարեկեցության և անվտանգության ապահովման գործում ժամանակակից թատրոնի դերին առնչվող նոր գաղափարներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ