ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության օրինագծին խորհրդարանական ուժերի վերաբերմունքը դրական է 11/17/2014 15:01 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է կառավարության ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագիծը:
Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում որոշ կետերի հետ անհամաձայնություն հայտնելով հանդերձ, նշում են, որ ընդհանուր առմամբ կողմ են նախագծին:
Հիշեցնենք, կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը 2 օր առաջ էր անհետաձգելի կարգով ներկայացրել խորհրդարան` այն պատճառաբանությամբ, որ օրենքը ընդունվի և ուժի մեջ մտնի արդեն 2015թ-ի հունվարի 1-ից:
Օրինագիծը ներկայացնող տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանամերձ համայնքի բնակիչների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները, սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկը և անշարժ գույքի գույքահարկը մասամբ փոխհատուցել ՀՀ պետբյուջեի միջոցներից: Իսկ թե ի՞նչ չափով և ի՞նչ կարգով կկատարվեն փոխհատուցումները, պատգամավորների հարցերին ի պատասխան, զեկուցողը նշեց, որ փոխհատուցման կարգն ու չափը կառավարությունը կորոշի տարվա ընթացքում` միջինացված սպառումների հաշվարկներից ելնելով:
Նշենք, որ փոխհատուցման ենթակա սահմանամերձ համայնքների թիվը կառավարության ներկայացրած ցուցակում 31-ն է:
Օրենքի նախագիծը նաև նախատեսում է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված սահմանամերձ համայնքների բնակիչներին մեկամսյա ժամկետում նույն համայնքի տարածքում ապահովել համարժեք օթևանով, սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացնել պետպատվերի շրջանակում: Իսկ զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից կտրվի միանվագ օգնություն՝ կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սահմանամերձ համայնքներն ընդգրկել նաև ՀՀ-ում իրականացվող՝ դպրոցական երեխաներին սննդով ապահովելու ծրագրում, որպեսզի սահմանամերձ համայնքների դպրոցական երեխաներն էլ անվճար սնունդ ստանան:
Վաչե Տերտերյանը խոստացավ առաջարկը փոխանցել կառավարությանն ու քննարկել:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից և գործելու է առայժմ 3 տարի ժամկետով` մինչև 2018թ. հունվարի 1-ը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ