ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորների համոզմամբ, միջազգային կառույցները ԼՂՀ հարցում վաղուց պիտի խոսքից գործի անցնեին 11/15/2014 13:37 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Խնդիրն այսօր այն չէ, որ լինի հայտարարություն, այլ պետք է խոսքից անցնել գործողությունների: Կարող էր արձագանքել միայն ու միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտը, բայց դրանից հետո նստեին ուղղաթիռները, գային, գնային այդ նույն տեղը, փորձեին դիակները բերեին, ուղղաթիռի մասերը բերեին, կազմակերպեին հետաքննություն: Երբ որ այս գործնական քայլերը չկան, այդ հայտարարությունները մշտապես մնալու են հայտարարությունների մակարդակի, և նրանից, թե դրանք կլինեն 10-ը, թե 11-ը, այնքան էլ կարևոր չէ, որքան այն, որ դրանից հետևություններ լինեն»,-«Փաստինֆո»-ի հոտ զրույցում գնահատելով Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊԲ-ի ուղղաթիռը խոցելու փաստին միջազգային հանրության արձագանքը՝ նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Այս հարցում, պատգամավորի խոսքով, անելիք ունի նաև հայ դիվանագիտությունը, որ պետք է այդ նույն միջազգային կառույցներին դրդի խոսքից գործի անցնելու:
«Օրինակ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն երկու կողմերին դիմում է զսպվածության կոչով և պատրաստ է օգնել հետաքննության հարցում: Ա՛յ, մենք պետք է հիմա առիթն օգտագործենք, որ հնարավոր լինի այս գործը հետաքննել, բոլոր մանրամասները պարզել և մեղավորների անունները ասել: Երբ, որ կարողանանք նաև այս երկրորդ փուլն անել, դրանից հետո կլինի մեկ հայտարարություն, թե՝ քսան, արդեն կարևոր չէ լինի»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հիշեցնելով, սակայն, որ հենց որ գալիս է ադրբեջանական կողմի սադրանքների հետաքննության պահը, միջազգային կառույցներն ասում են՝ Ադրբեջանը թույլ չի տալիս:
«Այս իմաստով՝ արդյունք դեռ չկա: Հայտարարությունները կան, պատրաստակամությունը կա, բայց արդյունք չկա: Ուրեմն մենք ամեն ինչ չենք անում, որ հասնենք դրան»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Նրա այս տեսակետը կիսեց նաև Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի մեկ այլ անդամ, Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Միջազգային հանրությունը դեռ շատ վաղուց պետք է հայտարարությունների մակարդակից անցներ գործնական քայլերի,- մեր հարցին ի պատասխան ասաց պատգամավորը,- բայց զուտ գնահատականների առումով եթե նայենք, կարծես թե այս անգամ գոնե ընկալելի էր իրենց կողմից, որ դա մաքուր ադրբեջանական սադրանք էր, ինչն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ հետագա գործողությունների համար»:
Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ մակարդակով այս հարցում պետք է լինի հետագա գործողությունների շարունակականություն:
«Հստակ պիտի մատնանշվի, որ ինչպիսի հանցագործություն է կատարվել»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ իր համոզմամբ ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծման ձգձգման հիմնական պատճառը հենց այն է, որ «միջազգային կառույցները, նկարագրական, ընդհանուր բնույթի հայտարարությունների մակարդակից գործնական քայլերի չեն անցնում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից