ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նռնակը նետել է գետնատնակի մեջ, որտեղ քնած են եղել 9 զինծառայող` փորձելով վրեժխնդիր լինել իրեն ծեծելու համար 11/15/2014 17:25 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մուտք է եղել բանակում տեղի ունեցած 9 անձի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը, որով շուտով կսկսվի դատավարությունը:
Պարտադիր ժամկետային զինծառայողի գործողությունների հետևանքով խախտվել են երկրի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, խախտվել են զինծառայողների կողմից հատուկ պարտականությունների իրականացման սահմանված կարգը:
Նախաքննական մարմինը նաև եզրակացրել է, որ զինծառայողի գործողությունների հետևանքով մարտական դիրքի մարտունակությունը կազմալուծվել է, բավականաչափ ժամանակ ողջ մարտական դիրքը հայտնվել է անվերահսկելի վիճակում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Իսկ ծանր հետևանքները, քրեական գործի տվյալներով, առաջացել են N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուրի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինն անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու հետևանքով:
Դրա շարժառիթը, ըստ մեղադրական եզրակացության, իրեն ծեծի ենթարկած, մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցներից վրեժխնդիր լինելն է:
Ըստ մեղադրական եզրակացության` պարտադիր ժամկետային զինծառայողը հիշյալ շարժառիթով, ուղղակի դիտավորությամբ ցանկացել է սպանել այդ պահին գետնատնակում քնած զինծառայողներ Նարեկին, Դավիթին, Սամվելին,Կամոյին, Նիկոլային, Գոռին, Արմենին եւ երկու Տիգրաններին:
Այդ դիտավորությունն իրականացնելու նպատակով նա գետնատնակից վերցրել է քնած զինծառայող Արմենին կցված նռնակը, դուրս եկել գետնատնակից, քաշել նռնակի ապահովիչ օղակը և նռնակը նետել գետնատնակի մեջ:
«Արթուրն իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի կարողացել հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով ոչ ոք չի մահացել, սակայն զինծառայողներին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Զինծառայողներից վեցին նույնպես մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք «զինվորական ծառայության կատարման հետ չկապված ծեծի են ենթարկել սերժանտին` ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին»:
Իսկ երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, տեղյակ լինելով Արթուրի և մյուս զինծառայողների միջև վիճաբանության մասին, դրսևորել են անգործություն, այն է` դեպքի մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին:
Տեսանյութեր
09/19/2024 21:00 Իրանը հասավ իր նպատակին.Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/21/2024 08:27 Այսօր այցելելու են Արմեն Աշոտյանին․ «Հրապարակ»
- 09/21/2024 08:25 ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից ․«Հրապարակը»
- 09/21/2024 08:21 ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ. «Ժողովուրդ»
- 09/21/2024 08:17 Բեմում կլինեն Բագրատ Սրբազանը եւ շատ երիտասարդներ․ «Հրապարակ»
- 09/21/2024 08:16 Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 09/21/2024 08:13 ՔՊ-ում փոշմանել են, չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․«Հրապարակ»
- 09/21/2024 08:11 5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. ինչո՞ւ են ԱԺ-ում նախապես նվերներ գնում եւ պահեստավորում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/21/2024 19:32 Լապշինին պարզաբանել են, որ իրեն ազատությունից զրկում են … ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան
- 09/20/2024 18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան
- 09/20/2024 14:03 Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ
- 09/20/2024 13:03 Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն. Անանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/22/2024 20:17 18-ամյա քաղաքացուն սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
- 09/22/2024 20:05 «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց վրաերթ են ենթարկել 32-ամյա կնոջ. shamshyan.com
- 09/22/2024 16:46 Երևանում մեքենան բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 մարդ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ. shamshyan.com
- 09/22/2024 12:22 Երևանի տներից մեկի այգում հայտնաբերվել է 23-ամյա բնակչուհու մարմինը՝ ծառից կախված. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/20/2024 23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը
- 09/20/2024 18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
Հետաքրքիր է իմանալ
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի