ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել, սակայն դատական դեգերումները շարունակվելու են. Արթուր Գրիգորյան 11/15/2014 16:09 | ԼՐԱՀՈՍ
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի, Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Ղասաբյանն ընդդեմ Հայաստանի գործերով:
Այս մասին «Հայ Իրավաբաններ» ֆեյսբուքյան էջում գրառում է թողել փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Ըստ փաստաբանի՝ նրանց բոլորի սեփականությունը դեռևս 2004-2005 թվականների ընթացքում չնչին փոխհատուցումներով վերցվել էր պետական կարիքների համար:
«Այսպիսով՝ շուրջ 10 տարի այս երեք ընտանիքները Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակվել են վարձով՝ ակնկալելով, որ բացի իրենց խախտված իրավունքները ճանաչելու փաստից, արդարացի փոխհատուցում կստանան իրենց կրած նյութական և բարոյական վնասի դիմաց»,- նշում է Արթուր Գրիգորյանը:
Ըստ փաստաբանկ, 2010 թվականին Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարանի առջև միակողմանի հայտարարություններ էր արել, որոնցով պարտավորվել էր դիմողներին՝ նրանցից վերցված տների տեղում կառուցված շենքում սեփականության իրավունքով տրամադրել բնակարաններ, իսկ Եվրոպական դատարանն իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի երեք որոշումներով հաստատել էր կառավարության այդ միակողմանի հայտարարությունները:
Սակայն նկատի ունենալով, որ կառավարությունը Եվրոպական դատարանի նշված որոշումները այդպես էլ չկատարեց, դիմողները խնդրեցին վերսկսել իրենց գործի քննությունը և կառավարության վրա դնել նշված բնակարանների արժեքներն իրենց որպես նյութական վնասի փոխհատուցում վճարելու պարտականություն:
Այժմ Եվրոպական դատարանը գտել է, որ դիմողների նկատմամբ թույլ է տրվել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում և, որ նրանց վճարվելիք փոխհատուցումները այլ չափանիշներով պետք է հաշվարկվեն՝ վճռելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է տրամադրի՝
1. Սեդրակ Բաղդասարյանին և Տատյանա Զարիկյանցին միասին 32.000 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ նրանցից յուրաքանչյուրին 6.000-ական եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:
2. Գրիգորի, Գոհար և Աննա Ղարիբյաններին միասին 34.000 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ նրանցից յուրաքանչյուրին 6.000-ական եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:
3. Լևոն, Գոհար, Արսեն Ղասաբյաններին և Լիլիթ Գրիգորյանին միասին 40.000 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ նրանցից յուրաքանչյուրին 6.000-ական եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Նկատի ունենալով, որ նյութական վնասի փոխհատուցման վերը նշված գումարները լավագույն դեպքում ծածկում են վերջին 10 տարիների ընթացքում անօթևան մնալու հետևանքով իրենց կրած վնասները, դիմողներին այլ բան անել չի մնում, քան վերանայման միջնորդություն ներկայացնել Եվրոպական դատարանի մեծ պալատ և/կամ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ներպետական դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:
Վերջին դեպքում, նկատի ունենալով, որ խնդրո առարկա բնակարանները վաղուց գոյություն չունեն, նրանք պահանջելու են դրանց շուկայական արժեքների ամբողջական փոխհատուցում: «Այլ կերպ ասած՝ նրանց դատական դեգերումները շարունակվելու են ևս մի քանի տարի...»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից