ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեակատարողական հաստատություններում կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ 11/14/2014 18:05 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 10 քրեակատարողական հաստատություններում իրականացնել էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ:
Մասնավորապես՝ նախատեսվում է իրականացնել պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում՝ արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով և այլն:
Նախագծի ֆինանսավորումը կատարվելու է Հիմնադրամի կողմից կառավարվող պետական շրջանառու միջոցների հաշվին:
«Հայաստանն այսօր ունի բավական հավասարակշիռ և կայուն էներգետիկ համակարգ: Սակայն մենք պետք է հիշենք, որ որոշակի կախվածության մեջ ենք ներկրվող էներգետիկ ռեսուրսներից: Հետևաբար, առաջնային խնդիր է նվազեցնել այդ կախվածությունը՝ հնարավորինս իրացնելով մեր սեփական ռեսուրսները: Այդ ռեսուրսներից են ոչ միայն ջուրը, քամին և արևը, այլև խնայված էներգիան»,-ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է նվազեցնել էներգետիկ ծախսերը՝ ապահովելով նաև բարելավված հարմարավետություն: Թեպետ ծրագիրն իրականացվում է պետական հատվածում, սակայն օրինակելի փորձը մեծացրել է նաև մասնավորի հետաքրքրությունն այս ոլորտում:
Նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը՝ իրականացնել էներգախնայողության ծրագիր քրեակատարողական հիմնարկներում:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ քրեական պատիժների կատարման ոլորտում արդարադատության նախարարության կարևորագույն գործառույթներից է քրեակատարողական հիմնարկներում ինչպես դատապարտյալների համար կեցության, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում աշխատողների համար բարենպաստ աշխատանքային պայմանների ապահովումը:
«Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում ոչ միայն կնվազեն պետական բյուջեից ֆինանսավորվող քրեակատարողական հիմնարկների էներգետիկ ծախսերը, այլև կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, քրեակատարողական աշխատողների աշխատանքային պայմանները, կբարձրանա ջերմային և հիգիենիկ հարմարավետության մակարդակը, կնվազեն ածխածնի երկօքսիդի արտանետումները և, ըստ այդմ, կնվազի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը»,- ասել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
10 քրեակատարողական հաստատություններում էներգախնայողական միջոցառումների իրականացման համար նախատեսվում է կատարել մոտ 1,6 միլիարդ դրամի ներդրումներ, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7000 կՎտժ էներգիայի խնայողություն, մոտ 300 մլն դրամ դրամական արտահայտությամբ, ինչ իր հերթին կբերի տարեկան 1600 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցման: Այդ խնայված միջոցների հաշվին հետագայում կվերադարձվեն Հիմնադրամի կողմից կատարված ներդրումները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից