Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Անչափահասն ու նախկին անչափահասը վերջին անգամ ժամանակ խնդրեցին՝ վերջին խոսքին նախապատրաստվելու համար 11/14/2014   16:22  |  Քրեական խրոնիկոն


Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց դատական վիճաբանությունների փուլը:

Անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանը պնդեց իր ցուցմունքները, ըստ որոնց՝ նախաքննության ընթացքում Տիգրան Հայրապետյանի դատաբժշկական փորձաքննությանը ծանոթանալուց ու տուժողի լուսանկարը տեսնելուց հետո համոզվել է, որ ինքը դանակով խփել այլ՝ սև բաճկոնով անձի: Ըստ նրա՝ միայն երկու ամիս անց է հայտնել այդ մասին, քանի որ իր դիրքորոշման հետ կապված տարաձայնություններ են եղել իր պաշտպանի հետ. նա հրաժարվել է նրանից, և միայն նոր պաշտպան ներգրավելուց հետո է հայտարարել այդ մասին:

Ամբաստանյալը հայտարարեց, որ պարզաբանումների գնացող մեծ խմբին ինքը չի առաջնորդել, ինքն այդ խմբից ընդամենն երկու հոգու էր ճանաչում: Մեղադրանքը, ըստ նրա, անհիմն է, վերացական և նպատակ ունի մեղադրանքի համար հիմքեր ստեղծել:
Անչափահասը նաև հայտարարեց, որ չի ընդունում տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի ներկայացրած քաղհայցը, քանի որ ինքը որևէ կապ չունի Տիգրան Հայրապետյանին կյանքից զրկելու հետ:

Ամբաստանյալի մայրը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր անչափահաս որդու նկատմամբ մի շարք դատավարական խախտումներ են եղել, իր որդին նաև ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, նրանք ստիպել են, որպեսզի իր որդին խոստովանի՝ սպառնալով, որ այլապես «վատ կլինի քեզ, քրոջդ, մորդ համար»:

Ամբաստանյալի մայրը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր որդու դեմ ցուցմունք տված վկա Մարտին Գևորգյանն իր որդու հանդեպ թշնամանք ուներ, ուստի՝ նրա ցուցմունքները չպետք է գնահատվեն որպես արժանահավատ: Քննությունը, ըստ օրինական ներկայացուցչի, թերի է ընթացել, անգամ որդու խոսոտովանական ցուցմունքներ տալու պարագայում քննիչը պետք է պարզեր մեղադրանքին առնչվող մի շարք կարևոր հանգամանքներ, ինչը չի արել:

Ըստ ամբաստանյալի մոր՝ իր որդին ընտանիքում մեծացած, սիրով ու հոգատարությամբ շրջապատված երեխա է եղել, չէր կարող մարդ սպանել: «Մի կործանեք իմ երեխայի կյանքը»՝ դիմելով դատարանին, ասաց նա:

Ամբաստանյալի հայրը ևս հայտարարեց, որ իր որդին մեծերին ու փոքրերին հարգող, լավ սովորող ու պարտաճանաչ երեխա է եղել, «չէր կարող ինչ-որ մեկին կյանքից զրկել», ուստի՝ խնդրեց նրան ազատել ու արդարացնել:

Մեղադրող Հակոբ Մելքոնյանն իր հերթին հայտարարեց, որ ամբողջությամբ պնդում է մեղադրական ճառը, որով հանդես է եկել պաշտպանական կողմի բոլոր հիշյալ պատճառաբանությունները հաշվի առնելով:

Մեղադրողն անդրադարձավ նաև խոշտանգումների վերաբերյալ հայտարարությանը. Հատուկ քննչական ծառայությունում դրա վերաբերյալ քննություն է կատարվել ու որոշվել է քրեական գործ չհարուցել, պաշտպանական կողմն այդ որոշումը չի բողոքարկել:

Մեղադրողը նշեց, որ գործից անջատված մասով մանրակրկիտ քննվել ու մասնավորապես վկաների ցուցմունքներով հիմնավորվել է, որ ամբաստանյալի կողմից սև բաճկոնով անձի՝ դանակով հարվածելու դեպք տեղի չի ունեցել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, պաշտպանական կողմի պնդումներին ի պատասխան, հայտարարեց, որ ամբաստանյալն առաջնորդել է խմբին, եթե կարողացել է 10-15 րոպեում այդպիսի խումբ ձևավորել: Նա ընդգծեց, որ վկաների  70 տոկոսի ցուցմունքներով հաստատվել է մեղադրանքը, պարզապես պաշտպանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից:

«Հայկ Աղամալյանն այս ընտանիքին առավելագույն ցավ է պատճառել, ուստի՝ պետք է ստանա առավելագույն պատիժ»,- ասաց նա:

Տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ Հայկ Աղամալյանը փողոցում մեծացած երեխա է, իր իսկ ցուցմունքով նա իր մոտ դանակ է ունեցել մեկ տարի, այն պահել է ծառի տակ ու դրանով խփել է ծառին:

«Եվ մի պահ էր գալու, որ այդ դանակը կօգտագործվեր,- ասաց տուժողի իրավահաջորդը՝ հավելելով,- հնարածին, շինծու խոսակցություններ են»:

Ուստի՝ խնդրեց դատարանին երկու ամբաստանյալիների՝ Հայկ Աղամալյանի ու նրա ընկեր Դավիթ Մանուկյանի նկատմամբ նշանակել առավելագույն պատիժ, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում 19  տարի երեխա պահել մեծացնել՝ լուրջ, մաքուր երեխա, ու 40 վայրկյանում կորցնել նրան: «Բարոյական չեմ համարում այն, ինչ որ ներկայացնում են, նրանք արժանի են իրենց մեղադրանքին»:      

Տուժող կողմը հայտարարեց, որ ամբողջությամբ պնդում է 3 մլն 450 հազար ՀՀ դրամի քաղհայցը, որը հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասն է:

Ի դեպ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Պատվական Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ այդ գումարն իրեն անձնապես պետք չէ, այն պետք է փոխանցվի հատուկ հաշվեհամարի, որտեղից էլ, նույնպես փոխանցումներով, ուղղվելու է   բարեգործական նպատակների:

Ամբաստանյալները դատարանից ժամանակ խնդրեցին՝ վերջին խոսքին նախապատրաստվելու համար ու թեև օրենքով նման ընթացակարգ նախատեսված չէ, դատարանը, հաշվի առնելով, որ մեկ ամբաստանյալն անչափահաս է, իսկ մյուսը մեղսագրվող հանցագործությունը կատարելու ժամանակ անչափահաս է եղել ու նաև հաշվի առնելով այն, որ այդ ժամանակը նրանք պետք  է օգտագործեն՝ ի պաշտպանություն իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար, դատարանը բավարարեց միջնորդությունը:

 


Հարակից հրապարակումներ`

16:14 10/10/2014  |  Քրեական խրոնիկոնՈւսանողի սպանության գործով պաշտպանական կողմը միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ
15:12 09/09/2014  |  Քրեական խրոնիկոն«Կտրել են խաղաղ, հանգիստ ապրող ընտանիքի ծուխը և դեռ փորձում են արդարանալ». տուժողի իրավահաջորդ
16:36 28/08/2014  |  Քրեական խրոնիկոնՈւսանողի սպանության գործով դատաքննությունն ավարտվեց
16:27 19/08/2014  |  Քրեական խրոնիկոնՈւսանողի սպանության գործով դատարան կհրավիրվի փորձագետը
21:31 22/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈւսանողի սպանության գործով երկրորդ ամբաստանյալն ուզում է ծառայել զինված ուժերում
20:56 24/06/2014  |  Քրեական խրոնիկոնԱնչափահաս ամբաստանյալը պնդում է, որ դանակով հարվածել է «սև կուրտկայով» տղային և ոչ թե տուժողին
17:05 10/06/2014  |  Քրեական խրոնիկոնՍպանված ուսանողի հայրը փորձում է պարզել ողջ ճշմարտությունը
22:01 04/06/2014  |  Քրեական խրոնիկոնՈւսանողի սպանության գործով ժամկետային զինծառայող վկաների հիշողությունը լավը չէր
17:55 31/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲազմադրվագ պարզաբանումները 5-րդ դրվագում հանգեցրեցին ուսանողի սպանության
17:16 09/04/2013  |  ԼՐԱՀՈՍՍպանություն Տերյան փողոցում

Արխիվ

[]