ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը. Դեպարտամենտի ղեկավարին հայտարարվել է նկատողություն 11/13/2014 14:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել՝ «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացի վերաբերյալ «ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 13-ի համարում տեղ գտած հրապարակման կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում «ժողովուրդ» թերթի խմբագրությանը` հնչեցրած ահազանգի համար։ Տեղեկացնում ենք, որ Ա.Հովսեփյանը հանձնարարել է ուսումնասիրել «A4» ֆորմատի թղթի գնման գործընթացը, իսկ գումարի փոխանցումը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում է
Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ նոյեմբերի 3-ին ստորագրված թիվ «ՀՀ ՔԿԴ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-14/1-1» պայմանագրի գինն է 5.064.600 դրամ, որի դիմաց պետք է մատակարարվի ՀՀ Կառավարության 441-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխան բարձր որակի «A4» ֆորմատի 2.300 տուփ թուղթ։
ՀՀ կառավարության 441-Ն որոշմամբ` նույն թղթի ձեռք բերման համար որպես առավելագույն գին սահմանված է 2500 դրամ։
Ավելին՝ սույն պայմանագրի հիմք հանդիսացող 2014 թվականի 1019-Ն որոշմամբ` ՀՀ քննչական կոմիտեին թույլատրված է թուղթը ձեռք բերել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության (մեկ աղբյուրից), 2500 դրամով, իսկ Քննչական կոմիտեն, բանակցությունների արդյունքում, այն ձեռք է բերել 2.200 դրամով։ Տնտեսված գումարը կազմում է 1մլն 150 հազար դրամ, ինչը մնացել է պետական բյուջեում։
Համանման որակի թուղթը, այո՛, հնարավոր է ձեռք բերել ավելի մատչելի գնով, սակայն՝ կանխիկ գումարով։ Մինչդեռ պետական հիմնարկները, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեն, իրավունք չունի գնումներ կատարել կանխիկ գումարով։
Երկրորդ՝ թուղթը ձեռք բերվելիս հատուկ ուշադրություն է դարձվել որակի չափանիշներին, քանի որ հայաստանյան շուկայում առկա են նույն տեխնիկական բնութագրերին համապատասխանող, սակայն որակով միմյանցից էականորեն տարբերվող թղթեր։ Ձեռք բերված թղթերը նախատեսված են քննչական ստորաբաժանումների համար՝ քրեական գործին կցվող դատավարական փաստաթղթերը կազմելու նպատակով։
Աղվան Հովսեփյանն իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում մշտապես կարևորել է պետական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը, և նման պահանջ ներկայացվել է բոլոր աշխատակիցներին։
Մամուլի հրապարակման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին հայտարարվել է նկատողություն՝ թուղթն ավելի էժան գնով կամ, ընդհանրապես, անվճար ձեռք չբերելու համար (նկատի ունենալով Աղվան Հովսեփյանի եւ Վրեժ Մարկոսյանի ընկերական հարաբերությունները)։
Շնորհակալ կլինենք, եթե «Ժողովուրդ» օրաթերթը շարունակի իր մշտադիտարկումը՝ բոլոր բնագավառներում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ