ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզպետին կառավարությունը նշանակել է առանց քվեարկության. Հաղորդում Նիկոլ Փաշինյանի կողմից 11/12/2014 17:54 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը չի բացահայտում, թե կառավարության նիստում կառավարության անդամների ձայների ինչ հարաբերակցությամբ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը:
Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս մասին կառավարությանը գրավոր հարցում է արել, բայց պատասխան չի ստացել, թե կառավարության անդամներից քանիսն ինչպես են քվեարկել, կամ, ընդհանրապես, քվեարկություն եղել է, թե՝ ոչ:
Պատգամավորը նաև վկայակոչեց մի շարք օրենսդրական ակտեր, որոնց համաձայն` ՀՀ կառավարության որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, քվեարկույունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով:
Պատգամավորի հարցին պատասխանող Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ կառավարության ընդունած աշխատակարգի համաձայն՝ 98-ից ի վեր, «վարչապետը հարցի քննարկման ավարտից հետո հարցնում է՝ ինչ կարծիքներ կան, ով է դեմ,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով,- եթե նախարարներից որևէ մեկն ասում է, որ ինքը դեմ է, դա արձանագրվում է, և ընդունվում է որոշում»:
«Ձեր նշած որոշումը ևս բացառություն չէ»,- ասաց նախարարը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության տվյալ նիստի ձայնագրությունը, որտեղ հարցի ներկայացումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցնում է. «Կան հարցեր…, չկան, հաստատում ենք, պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք»:
«Ինչպես տեսաք քվեարկության մասին խոսք չի գնացել, ոչ մի «կողմի» և «դեմ»-ի մասին խոսք չի գնացել, այսինքն՝ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ այստեղ քրեական հանցակազմ կա:
«Որովհետև ՀՀ քրեական օրենսգրքում կա 322-րդ հոդված, որը կոչվում է ինքնիրավչություն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր խոսքն ունդունվի որպես հաղորդում հանցագործության մասին:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ նիստի ընթացքում ձայնագրությունը միացնելը դուր չեկավ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով զգուշացրեց, որ հաջորդ անգամ նման դեպքում խոսափողը կանջատվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից