ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացման դատավճիռը բեկանվել է. Դատարանը մասնակի բավարարել է դատախազի բողոքը 11/12/2014 13:03 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է մեղադրող դատախազի բողոքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու գործով կայացված արդարացման դատավճռի դեմ եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու համար առաջադրված մեղադրանքում՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Մինչդեռ դատախազի գնահատմամբ՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է եւ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանին և Ա.Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկման ձևով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վերաքննիչ դատարանը, սակայն, դատախազի բողոքը մասնակի է բավարարել. բեկանել է դատական ակտը, սակայն գործն ըստ էության լուծող դատական ակտ չի կայացրել եւ գործը նորից ուղարկել է առաջին ատյանի դատարան։
Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ամբաստանյալների, տուժողի, վկաների ցուցմունքները, դրանք համադրելով գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված, ներքին համոզմամբ հանգել է այն հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները` ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանին և Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնելու վերաբերյալ, հիմնավորված չեն, չեն բխում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, խախտել է ապացույցների ստուգման և գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջները, որն էլ հանգեցրել է դատական սխալի` քրեադատավարական օրենքի էական խախտման ձևով:
Ըստ մեղադրանքի՝ Մ.Բաղդասարյանը, 2013թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Ա.Հայրապետյանի հետ, բռնության գործադրմամբ, այն է` գրկելով իր նախկին նշանածին, նրա կամքին հակառակ նստեցրել է Ա.Հայրապետյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բացահայտ առևանգել:
Աղջիկն ավտոմեքենայի մեջ համոզել է նրան, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրանք աղջկան կրկին վերադարձրել են նույն վայր:
Առաջին ատյանի դատարանը գտել է, որ գործով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն և չեն ապացուցել, որ ամբաստանյալ Մ.Բաղդասարյանը նախնական համաձայնություն է ունեցել՝ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի հետ բռնության գործադրմամբ աղջկան բացահայտ առևաանգելու շուրջ, ապա բռնություն գործադրելով՝ Մ.Բաղդասարյանը աղջկան նստեցրել է Ա.Հայրապետյանի կողմից վարվող ավտոմեքենան:
Վերլուծելով ամբաստանյալների, վկաների՝ դատաքննության ժամանակ հետազոտված ցուցմունքները, դրանք մյուս ապացույցների հետ համադրելով՝ դատարանը գտել է, որ դրանք, ըստ էության, հանդիսանում են հավաստի ապացույցներ, որոնցով անհերքելիորեն ապացուցվում է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից