ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ականատես վկան չկարողացավ նշել փոխանակման կետի վրա հարձակվողների զենքի ընդհանուր անվանումն անգամ 11/11/2014 17:41 | Քրեական խրոնիկոն
Նոր բանդայի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին փոխանակման կետի աշխատակցի սպանության դրվագով ականատես վկան ու տուժողի իրավահաջորդը:
Տուժող Հակոբ Մկրտչյանը փոխանակման կետի տիրոջ Անդրանիկ Մկրտչյանի եղբայրն է: Դեպքի օրը նա միայնակ է եղել փոխանակման կետում:
Ականատես վկան մինչ դեպքը տեսել է տուժողին, ապա հրաժեշտ տալով՝ հեռացել, մի քսան քայլ արել էր, երբ լսել է առաջին կրակոցի ձայնը, որին նշանակություն չէր տվել՝ մտածելով, որ երեխաները «խլոպուշկաներ» են պայթեցնում, ևս 4 քայլ անցնելուց հետո լսել է երկրորդ կրակոցը, շրջվել ու տեսել է երկու դիմակավոր անձի՝ բարձրահասակ ու ցածրահասակ, բարձրահասակի ձեռքում զենք կար, որից ծուխ էր բարձրանում: «Մի պահ զենքն իմ վրա պահեցին»,- ասաց վկան:
Թեև դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի՝ 2013թ. հին նոր տարվա գիշերը՝ կեսգիշերն անց, սակայն վկան փոխանցում էր գունային երանգները. ավազակային հարձակում կատարած անձինք սև դիմակներով էին, փոխանակման կետի մոտ սպիտակ «ՆԻՎԱ» էր կանգնած, տուժողն ընկած էր գետնին՝ արյունաշաղախ:
Ըստ վկայի՝ երկփողանի զենքը բարձրահասակի ձեռքում էր, սակայն զենքի ի՞նչ տեսակ էր, վկան դժվարացավ հայտնել:
«Ի՞նչ հասկացաք միջադեպից» հարցին վկան ոչ երկիմաստ պատասխանեց, որ «փող են գողացել և սպանություն է տեղի ունեցել»:
Տուժողի իրավահաջորդը, ով տուժողի եղբայրն է ու հիշյալ փոխանակման կետի տերը, հայտնեց, որ դեպքի օրն ինքը Երևանում չի եղել: Ըստ նրա՝ դեպքի օրը փոխանակման կետում եղել է 39 մլն դրամի կարգի գումար՝ դրամով, դոլարով ու ռուսական ռուբլիներով:
Ընդ որում, ըստ նրա, այդ գումարի մեջ էր մտնում նաև, մասնավորապես, իր բնակարանի վաճառքից գոյացած գումարը. բնակարանը վաճառվել էր դեպքից 4-5 ամիս առաջ, դրանք անհրաժեշտության դեպքում ի պահ էր թողնում փոխանակման կետում, քանի որ անվտանգության համակարգերի պայմաններում այնտեղ գումարը պահելն ապահով էր համարում:
Պաշտպանական կողմը հայտարարություններով հանդես եկավ առ այն, որ տուժողի իրավահաջորդը վկաների հարցաքննության ողջ ընթացքում եղել է դատական նիստերի դահլիճում, այն է՝ լսել է նրանց ցուցմունքները: Հնչեց նաև դժգոհություն, ըստ որի՝ վարույթ իրականացնող մարմինը չի կանխել վկաների շփումն իրար հետ:
Ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց հիշյալ ականատես վկայի նկարագրի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի գնահատականների փոփոխության վրա:
Նախաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդը վկային բնորոշել էր որպես «թուլամիտ», «անադեկվատ», «մշտապես եղել է, այսպես ասած, տարօրինակ» և այլն:
Տուժողի իրավահաջորդը նախաքննական ցուցմունքում հայտարարել էր, որ թերահավատ է վկայի հայտնած իրարամերժ տվյալների կապակցությամբ, որոշակի բաներ չափազանցված են, մի քիչ էլ՝ հորինված, «զոռ է տվել երևակայությանը»: Ուստի՝ տուժողի եղբայրն անարժանահավատ է գնահատել ականատես վկայի ասածները:
Մինչդեռ դատարանում նա հայտարարեց, որ վկայից որևէ արտառոց բան չի տեսել, իսկ նախկինում տված գնահատականների պատճառն այն էր, որ վկան վախեցած էր՝ «նրա վրա զենք էին պահել», բացի այդ, իրեն այն ժամանակ չեն բավարարել վկայի պատասխանները, և ինքն այդպիսի ենթադրություն է արել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից