ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաց նամակը հագեցած է բարոյական բնույթի մեղադրական պնդումներով. ԱՆ 11/10/2014 11:20 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ օրեր առաջ հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութի կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«2014 թվականի հոկտեմբերի 30-ին, մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից, մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութ (այսուհետ՝ Նամակ):
Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես):
Նամակի հեղինակները հանրության անունից մրցույթի օրինականության եւ արդարացիության կապակցությամբ հայտնում են «լուրջ մտահոգություններ», բացառապես հիմնվելով մեկ կազմակերպության կողմից կողմնակալ մոտեցմամբ հավաքված ու հրապարակված թերի տեղեկատվության վրա: Ընդ որում, մրցույթի ընթացքին հետևած հասարակական այլ կազմակերպությունները, այն լուսաբանող լրատվամիջոցները և նույնիսկ հավակնորդները Նամակում առկա ենթադրյալ մտահոգությունները երբևէ չեն կիսել:
Նամակը, ձևակերպված լինելով որպես տեղեկատվություն տրամադրելու խնդրանք, առավելապես հագեցած է իրավական ու բարոյական բնույթի մեղադրական պնդումներով, ինչպես նաև արդեն մատչելի տեղեկությունների վերաբերյալ ավելորդ բացատրություններ կամ պարզաբանումներ պահանջող քննադատական հարցադրումներով: Դրա հետ մեկտեղ Նամակի հեղինակները լիովին անտեսել են գործընթացի ակնհայտ դրական կողմերը, իսկ արձանագրված առանձին փաստեր ներկայացրել միայն բացասական լույսի ներքո՝ մրցույթի արդյունքները վարկաբեկելու անթաքույց միտումով:
Մինչդեռ օբյեկտիվ դիտարկման դեպքում պարզորոշ երևում է, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը կազմակերպվել և անցկացվել է հրապարակայնության ու արդարության միջազգային չափանիշներին համապատասխան: Ավելին, դրա առանձին բաղադրիչներ եղել են ավելի թափանցիկ և կանխատեսելի, քան Եվրոպայի Խորհրդի լավագույն փորձն ունեցող մի շարք պետություններում, իսկ իրավասու մարմինները գործադրել են պատշաճ ջանասիրություն մրցույթի առավելագույն արդարացիությունն ապահովելու համար:
Նամակի հեղինակների համար օգտակար կլիներ, եթե նրանք հանձնաժողովի անդամների մոտ շահերի բախման կապակցությամբ միանշանակ դատողություն անելուց կամ թեկնածուների գնահատման վերաբերյալ կասկածներ հայտնելուց առաջ այդ երևույթների մասին ունենային առավել ամբողջական և հստակ պատկերացում:
Հայտնի է, որ փոքր ազգաբնակչությամբ պետություններում իրավաբանական համայնքի ներկայացուցիչների միջև (այն էլ նման բարձր մակարդակում) օբյեկտիվորեն գոյություն ունեն մասնագիտական կամ աշխատանքային շփումներ, որոնք ինքնին խնդրահարույց չեն և չեն կարող որպես շահերի բախում գնահատվել: Այս առումով հատկանշական է Խորվաթիայի փորձը, ուր 2012թ. համանման մրցույթ անցկացնելու համար հինգ անդամից բաղկացած կոմիտեի կազմում ընդգրկվել են խորհրդարանի արդարադատության կոմիտեի, սահմանադրական դատարանի, գերագույն դատարանի և արդարադատության նախարարության մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև չորս իրավաբանական ֆակուլտետների (այդ թվում` Զագրեբի համալսարանի) կողմից ընտրված մեկ թեկնածու: Ընտրության արդյունքում Խորվաթիայի կողմից առաջադրված երեք թեկնածուների ցանկում ընդգրկվել են Սահմանադրական դատարանի նախագահը, Զագրեբի համալսարանի պրոռեկտորը և Պետական դատական խորհրդի անդամը, որը նաև Զագրեբի համալսարանի իրավաբանական կլինիկայի ղեկավարն է[1]:
Նույն կերպ պատրանքային են մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ և արդարացի ընտրություն չապահովելու կապակցությամբ մտահոգությունները, հատկապես, երբ դրանք համադրվում են միջազգային պրակտիկայի հետ: Այսպես՝ 2012թ. Մեծ Բրիտանիայում հարցազրույցի են հրավիրվել ոչ թե փաստաթղթային փուլն անցած բոլոր տասնութ թեկնածուները, այլ հանձնաժողովի հայեցողությամբ առանձնացված լավագույն վեց թեկնածուները[2], իսկ Դանիայում 2013թ. յոթ թեկնածուներից հարցազրույցի են հրավիրվել միայն հինգը[3]:
Հատկանշական է, որ երկու դեպքում էլ համապատասխան մարմինների այս որոշումները չեն պատճառաբանվել, իսկ Խորվաթիայում տասը թեկնածուներից ընտրված երեքը նույնիսկ հարցազրույց չեն անցել, այլ փաստաթղթային փուլի արդյունքներով առաջադրվել են այն պատճառաբանությամբ, որ նրանք իրենց մասնագիտական գործունեությամբ հայտնի են հանրությանը[4]: Ի վերջո, ՄԻԵԴ-ի դատավորների ընտրությունն իրականացնող ԵԽԽՎ-ի ենթակոմիտեում անցկացվող հարցազրույցի գնահատման արդյունքներն ընդհանրապես կոնֆիդենցիալ են[5]:
Ինչ վերաբերում է հանրության համար հավանական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների կապակցությամբ Նամակում առկա կցկտուր ձևակերպումներին, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
1/ Հանձնաժողովի անդամները Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար ստեղծված իրավասու կոլեգիալ մարմնի անդամներ են և տարաբնույթ բացատրությունների կամ մեկնաբանությունների վերաբերյալ պարզաբանումներ տալը կամ դրանց որևէ այլ կերպ արձագանքելն անհամատեղելի է նրանց լիազորությունների հետ:
2/ Մրցույթին վերաբերող առավել էական հարցերի, ներառյալ՝ թեկնածուների թվի, նրանց կողմից փաստաթղթեր ներկայացնելու պայմանների և ժամկետների, ինչպես նաև մրցույթի անցկացման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներից ողջամտորեն ակնկալվող դիրքորոշումներն իրենց արտացոլումն են ստացել հանձնաժողովի արձանագրություններում և որոշումներում, որոնք հասանելի են եղել ինչպես գործընթացի մասնակիցների, այնպես էլ ցանկացած այլ անձի համար:
3/ Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացքում երրորդ անձանց համար առանձին տեղեկությունների (հարցազրույցների տեսագրությունների, յուրաքանչյուր հավակնորդի մասով գնահատման թերթիկների կամ առանձին հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքների) ոչ լիարժեք մատչելիությունը եղել է բացառապես այդ գործընթացի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ հավակնորդներին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը սահմանափակելու, հանձնաժողովի անդամներին անկաշկանդ գործելու հնարավորություն ընձեռելու իրավաչափ նպատակին հասնելու միջոց:
Միաժամանակ հարկ է նշել, որ հարցազրույցի փուլին հետևող հասարակական կազմակերպությունները և այն լուսաբանող լրատվամիջոցները լիարժեք հնարավորություն են ունեցել ձայնագրելու և/կամ տեսագրելու հարցազրույցի ողջ ընթացքը, իսկ թեկնածուների գնահատման ամփոփված արդյունքներն ամբողջությամբ հրապարակվել են:
Այս պայմաններում մրցույթի օրինականության և արդարացիության կապակցությամբ հետաքրքրություն կամ շահագրգռվածություն ունեցող բոլոր անձանց հորդորում ենք լիարժեք ու օբյեկտիվ տեղեկատվության չտիրապետելու պարագայում ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացին կողմնակալ, չհիմնավորված և կատեգորիկ գնահատականներ տալուց»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից