ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության կառուցվածքում փոփոխությունների հետևանքով նախարարությունների քանակը չի փոխվի 11/09/2014 15:13 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վաղը՝ նոյեմբերի 10-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը, որոնց ընթացքում նախատեսվում է սկսել 2015թ-ի պետական բյուջեի և վերջինիս կատարումն ապահովող օրինագծերի քննարկումը:
Վերջիններիս թվում են, մասնավորապես, ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները, համաձայն որոնց 2015թ-ի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը նախատեսվում է սահմանել 55 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:
Բացի այդ, հաստատվելիք օրակարգում կընդգրկվի նաև կառավարության կառուցվածքային փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը կքննարկվի հատուկ կարգով. երկրորդ ընթերցումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու հիմնավորմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը, ինչի արդյունքում այս երկու նախարարությունների փոխարեն կձևավորվի մեկ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Բացի այդ, նախատեսվում է կառավարության կառուցվածքը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ:
Կատարվելիք այս փոփոխությունների արդյունքում կառավարությունը կունենա հետևյալ կառուցվածքը.
1) աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտաքին գործերի նախարարություն,
5) բնապահպանության նախարարություն,
6) գյուղատնտեuության նախարարություն,
7) էկոնոմիկայի նախարարություն,
8) էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,
9) կրթության եւ գիտության նախարարություն,
10) մշակույթի նախարարություն,
11) պաշտպանության նախարարություն,
12) սպորտի և երիտաuարդության հարցերի նախարարություն,
13) սփյուռքի նախարարություն,
14) տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, նախարարություն,
16) տրանuպորտի և կապի նախարարություն,
17) քաղաքաշինության նախարարություն,
18) ֆինանuների նախարարություն,
19) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,
20) ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Նշենք, սակայն, որ չի բացառվում, որ հետագայում կառավարությունն իր կառուցվածքում այլ փոփոխություններ ևս նախաձեռնի: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս լրագրողներին հայտնել էր. «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման և, ամենակարևորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ