ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ վարչության պետի տեղակալը տեսախցիկի առաջ ծեծի է ենթարկել կալանավորին. պնդում են հարազատները 11/08/2014 21:19 | Քրեական խրոնիկոն
ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վահագն Մուրադյանը հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` ներկաների ու տեսախցիկի առաջ ծեծի է ենթարկել իր վարույթում քննվող քրեական գործով կալանավորված Սրապիոն Արթենյանին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին կալանավորի հարազատները` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել հարցաքննության սենյակից դուրս գալուց հետո` միջանցքում, և արձանագրվել է տեսախցիկներով:
«Քրեակատարողական հիմնարկում արդեն հարցաքննությունն ավարտած են լինում, ճանապարհին, պաշտպանն է լինում, ուղեկցողներն են լինում` ՔԿՀ-ի աշխատակիցները, քննիչը տեսախցիկների առկայությամբ, հարվածում է Սրապիոնին», -մեզ հետ զրույցում պատմեցին Սրապիոնի մայրն ու եղբայրը:
«Քննիչն անընդհատ Սրապիոնին ստիպել է, որ իր ուզածը գրի, Սրապիոնն էլ ասել է՝ միակողմանի քննություն ես տանում, քննիչը դրանից կատաղել ու հարվածել է որդուս»,- պատմեց Մարիամ Արթինյանը:
Դրանից հետո, մարմնական վնասվածքներ ստացած Սրապիոնին, ըստ հարազատների, տեղափոխում են խուց, «մի քանի անգամ բժիշկ է գալիս նրա մոտ, էլի նորից ասում է գլխացավեր ունեմ, դեղեր են տալիս»:
Տեղի ունեցածի մասին տեղեկանալով` կալանավորի հարազատները դիմել են պատկան կառույցներին:
«Մենք դիմեցինք ԱԱԾ»,- ասաց կալանավորի եղբայրը և հավելեց, որ որոշ ժամանակ անց այնտեղից արդեն պատասխան են ստացել. «Սրապիոնին գրություն է եկել ԱԱԾ-ից, որ պաշտոնեական լիազորությունների անցումով ու ևս մեկ հոդվածով քրեական գործ է հարուցվել քննիչի հետ կապված: Մեզ էլ գրություն է եկել, որ ձեր հաղորդման հիման վրա քննությունն է կատարվում, ընթացքի մասին կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, ՀՔԾ քննիչի նկատմամբ հարուցված այս քրեական գործին նոյեմբերի 5-ին արդեն անդրադարձել ենք` նշելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը: Մեր այս տեղեկությունները, սակայն, մինչ այս պահը ո՛չ ԱԱԾ-ից և ո՛չ էլ ՀՔԾ-ից ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել:
Ի դեպ, ինչպես մեզ հայտնեց կալանավոր Սրապիոն Արթենյանի մայրը, ՀՔԾ քննիչի ապօրինություններն այսքանով չեն սահմանափակվում: Մինչ իր որդուն ծեծի ենթարկելը, Վահագն Մուրադյանն, իր խոսքով, արդեն մի շարք ապօրինություններ է կատարել քրեական գործի նախաքննության ընթացքում:
«Քննիչը ապօրինություններ շատ է կատարել: Օրինակ իմ առերեսման ժամանակ ինձ ասում էր` արագացրու, քեզ ընդամենը 5 րոպե ժամանակ, որպեսզի առերեսումը վերջացնենք, կամ էլ դու հարցերը գրիր, տուր ինձ, ես կպատասխանեմ այդ հարցերին»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամ Արթենյանը: Ի դեպ, կինը նաև հավելեց, որ Վահագն Մուրադյանի նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնվել է ՀՔԾ մեկ այլ քննիչի վարույթ:
Ի դեպ, որ Սրապիոն Արթենյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Իսկ թե ում նկատմամբ և ինչ պայմաններում է Սրապիոնը բռնություն գործադրել, և ինչ նախապատմություն է նախորդել այս քրեական գործի հարուցմանը, մենք կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Իսկ մինչ այդ նշենք, որ Սրապիոն Արթինյանն այս մեղադրանքով արդեն 3 ամիս է, ինչ կալանավորված է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից