ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարը խրախուսել է մարզիկ-զինծառայողներին 11/08/2014 17:14 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարության վարչական համալիրում կայացած հանդպմանը ներկա են եղել նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի և մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրել է, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության և սահմանների պաշտպանության գործում, այլև միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստել է, որ տարբեր սպորտաձևեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ մրցաշարերում: Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե և 17 բրոնզե մեդալներն են:
Ավելին` 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վարպետի, երկուսին էլ` միջազգային գրոսմայստերի կոչումներ:
Ողջույնի և երախտիքի խոսքերով հանդես են եկել նաև Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը:
Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներւմ բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի և Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է Պաշտպանության նախարարի ամփոփիչ ելույթով: Կարևորելով սպորտի և ֆիզիկական պատրաստության դերը զինված ուժերում և զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարզիկ զինծառայողներին մաղթել է նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Սեյրան Օհանյանը հույս է հայտնել նաև, որ արձանագրված հաջողություններն ու խրախուսումները պարտավորեցնող կլինեն և 2015թ. ընթացքում հայկական դրոշը կշարունակի ծածանվել միջազգային մրցաշարերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ