ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Պետրոսյանը պատրաստ է 1 տարի էլ մնալ կալանքի տակ, միայն թե վերջում օբյեկտիվ որոշում կայացվի 11/07/2014 19:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Քննչական գործողությունների մասնակիցներին իրենց պարտկանությունները չբացատրելը այն էական խախտումը չէ, որ պետք է հիմք դառնա արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու համար»,- Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստում այսօր հայտարարեց գործով մեղադրող դատախազ, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը` հայտարարելով, որ Նիկոլայ Բաղդասարանի միջնորդությունը ձևական բնույթի է:
Այսպիսով, դատախազը միջնորդեց մերժել Վարդան Պետրոսյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը` գործին կցված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, քանի որ, դատախազի խոսքով, «օրենքը նախատեսում է անթույլատրելի ճանաչել էական խախտումները», մինչդեռ ինքը «նշված խախտումները որպես այդպիսիք չի տեսնում»:
Ինչ վերաբերում է դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրած ընթերակային, որին չի հաջողվում հայտնաբերել, ապա դատախազը հաստատեց պաշտպանի այն միտքը, թե «նման տվյալներով մարդ, իսկապես չկա», բայց և հիշեցրեց, թե քննչական գործողության մյուս մասնակիցները իրենց ցուցմունքներում հայտնել են, որ այդ 2-րդ ընթերական ներկա է եղել: Դատախազը նաև հավելեց, թե վթարից հետո դեպքի վայրում շատ խառը իրավիճակ է եղել և չի բացառվում, որ ընթերական այլ անուն-ազգանունով է ներկայացել, քննիչն էլ ուշադրություն չի դարձրել:
Իսկ տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը որեւէ կարծիք չհայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպանների միջնորդության կապակցությամբ` պատճառաբանելով, որ հնարավոր չէ նման սեղմ ժամկետում դիրքորոշում հայտնել: Փոխարենը նա դատարանին միջնորդեց 20 օր ժամանակ տրամադրել` պաշտպանական կողմի ծավալուն միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը անձամբ ստուգելու համար:
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դեմ չէին միջնորդության ուսումնասիրության համար հակառակ կողմին ժամանակ տրամադրելուն, բայց ոչ` 20 օր: Փաստաբան Ջաղինյանն էլ դրանում դատավարությունն անհարկի ձգձգելու միտում տեսավ:
Ինքը` Վարդան Պետրոսյանը 20-օրյա ժամկետի մասին որևէ դիրքորոշում չհայտնեց` այն թողնելով դատարանի հայեցողությունը, սակայն հիշեցրեց, որ ինքը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տուժողների նամակի հիման վրա, քանի որ վերջիններս իր` «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվելու մեջ արտոնյալ պայմաններ էին տեսել: «Ձեզ ուզում եմ հավատացնել, որ ես կալանքը կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես, որ ես ինքս ինձ հարգում եմ այդ կալանքում, և միայն ու միայն Ձեր հայեցողությանն եմ թողնում: Եթե Դուք գտնեք 20 օր, կլինի 20 օր, եթե 1 տարի, կլինի 1 տարի, եթե 10 կամ 3 օր, կլինի 3 օր: Սա ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշում»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Այդուհանդերձ, դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգելու մասին Ռուբեն Բալոյանի միջնորդությունը բավարարել մասնակի` հաջորդ դատական նիստը նշանակելով 12 օր հետո` նոյեմբերի 19-ին: Փոխարենը այդ շաբաթվա ընթացքում կկայանա միանգամից 3 դատական նիստ` ամսի 19-ին, 20-ին և 21-ին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ