ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Ղուկասյանի պաշտպանի բողոքը քննվեց նաև դատարանի նորացված կազմով 11/06/2014 14:48 | Քրեական խրոնիկոն
Գյումրիի «հակամարտության» գործով ամբաստանյալ, Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքն այսօր քննվեց մեկ դատավորի մասով նոր կազմով:
Գործը քննող դատական կազմում փոփոխություն է տեղի ունեցել. դատավորի համար սահմանված տարիքը լրացած լինելու հիմքով դատավորի գործունեությունը դադարեցրած Եվա Դարբինյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:
Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանն ամբողջությամբ պնդեց իր վերաքննիչ բողոքը՝ հարկ չհամարելով նորից նույն ծավալով ներկայացնել 26 թերթ կազմող իր վերաքննիչ բողոքը, սակայն նորից անդրադարձավ իր բողոքի հիմնական փաստարկներին:
Մասնավորապես, ըստ պաշտպանի՝ անտրամաբանական ու անհիմն է մեղադրող կողմի պնդումը, թե Վահե Ղուկասյանը շրջել է Գյումրիի փողոցներով՝ գործով տուժող Հարություն Խաչատրյանին գտնելու ու սպանելու համար:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռում էլ արձանագրվում է՝ «գործով չպարզված շարժառիթով»: Ըստ պաշտպանի՝ կարիք չկար տուժողին փողոցներով փնտրել. նրա բնակության վայրը բոլորին հայտնի էր:
Ըստ պաշտպանական կողմի՝ այդ հանգամանքը ժխտվում է ամբաստանյալի ցուցմունքով և հերքվում գործի նյութերով՝ ամբաստանյալը հանդիպման մասին պայմանավորվել էր մի մարդու հետ, հանդիպել նրան, ապա նրան իր մեքենայով «հասցրել գործի տեղ»:
Պաշտպանական կողմը վիճարկում է նաև մեղադրող կողմի ու դատարանի պնդումը, թե առաջինը Վահե Ղուկասյանն է կրակել՝ առաջինը հակառակ կողմն է կրակել:
Առաջին ատյանի դատարանն անարժանահավատ է համարել վերջինի մասին վկայող թվով 7 վկաների դատաքննական ցուցմունքները՝ առանց վերլուծելու, առանց հիմնավորելու, զուտ պիտակավորելով վկաներին, ովքեր, ըստ դատարանի, «իրենց հովանավորության տակ են վերցնում Վահե Ղուկասյանին»:
Պաշտպանական կողմը վիճարկում է նաև այն, որ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Հարություն Խաչատրյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի մեղադրանքի հիմքում դրվել է վերջինիս դստեր երկրորդ ցուցմունքն առ այն, որ ինքը դեպքի ժամանակ գտնվել է հոր կողքին, մինչդեռ դեպքից անմիջապես հետո վկան հայտնել էր, որ ինքը գնում էր խանութ, երբ սկսվեցին կրակոցները:
Պաշտպանական կողմը գտնում է նաև, որ Հարություն Խաչատրյանի մարմնում գնդակի մեկ կտորը հայտնվել է հետացատկի հետևանքով:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի երեք հոդվածներից երկուսում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, նրան ճանաչել անմեղ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելը, նշանակել առավել մեղմ պատիժ:
Մեղադրող կողմն իր հերթին խնդրեց մերժել բողոքը և ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պնդելով մեղադրանքը:
Մասնավորապես, Հարություն Խաչատրյանի դստեր ցուցմունքների մասով մեղադրողը նշեց, որ վկան առաջին անգամ ընդհանուր է շարադրել, իսկ երկրորդ անգամ ավելի մանրամասն է նկարագրել դեպքը:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մեղադրողը աղավաղված է ներկայացնում իր բողոքի փաստարկներն ու հիմքերը: Նա ընդգծեց, որ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել դատարանում հարցաքննել հիշյալ վկային՝ տուժողի դստերը, և նրա ցուցմունքների միջև հակասությունը մնացել է չպարզաբանված:
Հաջորդ դատական նիստում բողոքի քննությունը կավարտվի, և Վերաքննիչ դատարանը, ըստ ամենայնի, կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել էր շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չէր կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել էր Արտյոմ Կարապետյանին, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով։ Զինված միջադեպը տեղի էր ունեցել «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի տան մոտ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ