ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդային դատական ժամանակները վերադարձել են. ահազանգում է փաստաբանը 11/06/2014 11:46 | Վերլուծություններ
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձանց անմեղ և արդարացված ճանաչելու վերաբերյալ մամուլում հաճախակի հայտնվող դեպքերն արտառոց են և օրենքից չբխող: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նման դեպք, ըստ փաստաբանի, կարող է լինել միայն այն պարագայում, եթե անձը կատարել է տարբեր հանցագործություններ՝ օրինակ, ասենք, իրեն մեղադրում են գողության և ավտովթարի տարբեր գործերով, և պարզվում է, որ գողություն կատարել է, բայց ավտովթար չի կատարել, մի դատարանը դատապարտում է, մյուսն՝ արդարացնում, մի դատավճռով կայացվում է մեղադրական դատավճիռ, մյուս դատավճռով՝ արդարացվում: Միայն այս դեպքում հնարավոր է խոսել, որ տվյալ անձն արդարացված է:
Մինչդեռ իրավաբանների Ֆեյսբուքյան խմբի էջում տեղադրված արդարացումների վերաբերյալ հոդվածներում խորանալով՝ ակնհայտ է դառնում, որ մարդիկ իրականում ոչ թե արդարացվել են, այլ ուղղակի մեղադրանքի հոդվածն է վերաորակվել, սակայն վերաորակելու փոխարեն դատավորն օգտագործել է մի տերմին՝ այսինչ հոդվածով արդարացնել, այսինչ հոդվածով մեղավոր ճանաչել, այսինքն՝ վերաորակելն էլ են դիտում որպես արդարացում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ գոյություն չունի մասնակի արդարացման դատավճիռ, գոյություն ունի ամբողջությամբ կամ մասնակի մեղադրական դատավճիռ: Մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ դատարանները փոփոխել են օրենքի մեկնաբանությունը կամ սխալ են մեկնաբանում 64-րդ հոդվածը, որի արդյունքում էլ ստեղծվել է նման իրավիճակ, որ ամեն շաբաթ մարդ են արդարացնում, և այդ մարդիկ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են պատիժ կրել:
Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ ըստ 64-րդ հոդվածի երրորդ մասի՝ «մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ, իսկ եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է՝ արդարացված»:
Այսինքն՝ եթե անգամ տասը հոդվածից մեկ հոդվածով անձը մեղավոր է ճանաչվում, այդ դատավճիռը կոչվում է մեղադրական դատավճիռ, արդարացված համարվելու համար անձը պետք է անմեղ ճանաչվի մեղադրանքի բոլոր հոդվածներով: Միայն այդ դեպքում անձը Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով իրավունք ունի ստանալ վնասի հատուցում: Այդ հոդվածի առաջին մասով արձանագրվում է, որ «արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ»:
Իսկ 66-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ «արդարացվածն իրավունք ունի իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում՝ ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները»:
Այսինքն՝ միայն ամբողջությամբ արդարացման դատավճռի դեպքում անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ և հատուցում ստանալու իրավունք ձեռք բերում:
Նիկոլայ Բաղդասարյանը զուգահեռներ անցկացրեց խորհրդային դատական իրականության հետ. խորհրդային ժամանակաշրջանում ներքին կարգով ցուցում էր տրվում, որպես կանոն, եթե անձը կատարում է միջին կամ նվազ ծանրության հանցանք, նրան կալանքի տակ պահելու խնդիրը լուծելու համար քննիչները նրան առաջադրում էին նաև ծանր հանցագործության մեղադրանք: Եվ երբ գործը գնում էր դատարան, ծանր հոդվածով դատախազությունը, այսօրվա տերմինաբանությամբ ասած, հրաժարվում էր մեղադրանքից, կամ երբեմն էլ դատարաններն իրենք էին կարճում այդ հոդվածներով քրեական գործը:
«Սա արվում էր համաձայնեցված համակարգի հետ, որպեսզի արհեստականորեն ապահովեն ցուցանիշներ՝ միջազգային կազմակերպություններին, հասարակությանը ցույց տալու համար»,- ասաց Ն.Բաղդասարյանն՝ արձանագրելով, որ այս մասին Խորհրդային Միության փլուզումից հետո շատ դատարանագետներ 90-ականներին բարձրաձայնում էին՝ կոչ անելով վերջ տալ նման երևույթներին:
«Կարծեք թե 90-ականներից ի վեր աշխատանքի այդ ոճը վերացավ: Հատուկ ուսումնասիրություն չեմ արել, բայց ֆեյսբուքյան հիշյալ խմբի էջում տեղադրվող նյութերից իմ մոտ տպավորություն է, որ խորհրդային ժամանակները և աշխատանքի այդ ոճը վերադարձել են: Դատական համակարգը, միջազգային կազմակերպությունների ու հանրության մոտ բարենպաստ տպավորություն ստեղծելու համար, արհեստականորեն ստեղծում է վիճակագրական տվյալներ»:
Ընդգծելով, որ անցած ամիս իր երկու պաշտպանյալներ արդարացվել են դատարանների կողմից՝ Ն.Բաղդասարյանը նշեց, որ իր դժգոհությունն արհեստական արդարադատություն իրականացնելու դեմ է՝ արդարացումներն էլ, մեղադրական դատավճիռներն էլ արհեստական են: «Որպես անկախ դիտորդի՝ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մինչև վերևից «դոբրոն» չի լինում, դատական ակտ չի կայացվում»:
Փաստաբանն իր դժգոհությունը հայտնեց նաև Վճռաբեկ դատարանի կողմից ստեղծված արհեստական նախադեպային որոշումներից. առաջին ատյանի դատարանը պրիմիտիվ հարցը չի լուծում, գործը հասնում է Վճռաբեկ դատարան, որպեսզի այդ հարցի վերաբերյալ նախադեպային որոշում կայացվի: Օրինակ, ասենք, առաջին ատյանի դատարանը չի արդարացնում մարդուն ուժը կորցրած հոդվածով մեղադրանքում: Գործը հասնում է Վճռաբեկ դատարան, որ նախադեպային որոշում կայացվի:
«Ձևական է արդարադատությունը, մարդ չի ուզում աշխատել որպես իրավաբան, քանի որ դերակատարում չունեն ո՛չ դատախազը, ո՛չ դատավորը, ո՛չ պաշտպանը, ո՛չ փաստաբանը, ո՛չ տուժողը, ո՛չ ներկայացուցիչը, վերևից ամեն մի գործով ասում են՝ ինչ անել՝ արդարացնել կամ դատել»,- նշեց Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ մի պետության մեջ ապրել, որտեղ օրենքները չեն գործում, կամ օրենքները գործում են այնքանով, որքանով որ վերևները որոշում են անձին արդարացնել կամ դատապարտել, անխախ նրանից ապացույցներ կան, թե՝ ոչ, արհեստական վիճակագրական տվյալներ ստեղծել, որ միջազգային կազմակերպություններին ու հանրությանը ցույց տան, որ որոշակի փոփոխություն լինում է: «Արհեստական, ձևական արդարադատություն է, այս պետության մեջ չեմ տեսնում հեռանկար»,- ասաց Ն.Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ