Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի. ԼՂՀ արտգործնախարար 11/05/2014   16:59  |  ԼՐԱՀՈՍ


ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով գտնվում էր Կանադայում:

Որն էր այցի նպատակը, այս մասին «Արցախպրես»-ի հետ բացառիկ հացազույցում մանրամասնել է նախարարը՝ անդրադառնալով նաև այլ կարևոր հարցերի, այդ թվում՝ դիվերսանտների գործով ընթացող դատավարությանը:

- Պարոն նախարար, մամուլից արդեն տեղեկացել ենք, որ Կանադայում արդյունավետ հանդիպումներ եք ունեցել, կխնդրեինք, որ այդ մասին մի փոքր մանրամասնեիք:

-Նախ՝ նշեմ, որ Կանադա իմ այցի նպատակն էր՝ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի կողմից կազմակերպվող գալա երեկոյին, որի ընթացքում դրամահավաք է անցկացվել. հավաքված ամբողջ հասույթը ուղարկվելու է Արցախ՝ մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Մասնավորապես, Իվանյան համայնքում կառուցվելու է մանկապարտեզ, գյուղական համայնքներից մեկում՝ համայնքային կենտրոն, կիրականացվեն նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք մեր բնակչության համար շատ կարևոր են:

Այցի շրջանակներում եղել են նաև մի շարք հանդիպումներ թե՛ տեղի հայկական համայնքային կառույցների և թե՛ Կանադայի օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Կանադա-Հայաստան բարեկամություն խմբի անդամների, ինչպես նաև Քվեբեկի նահանգի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները լավ հնարավորություն էին ներկայացնելու այն դրական գործընթացները, որոնք առկա են Արցախում և, որոնք մենք պարտավոր ենք ներկայացնել աշխարհին՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները:

Որքան էլ Կանադան հեռու է գտնվում Արցախից, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ մենք կարող են ընդհանուր համագործակցության եզրեր գտնել:

- Այցի շրջանակներում Դուք Օտտավայի Քարլտոն համալսարանում հանդես եք եկել «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» թեմայով դասախոսությամբ: Հայտնի է, որ Քարլտոնը Կանադայի լավագույն համալսարանների առաջին տասնյակում է, ինչպես նաև, այն գիտատեխնիկական ուղղվածություն ունի։ Հետաքրքիր է, ինչո՞վ էր պայմանավորված նման ուղղվածությամբ   համալսարանում ձեր դասախոսությամբ հանդես գալը. չէ որ սովորաբար ԱԳ նախարարները նման դեպքերում նախընտրում են հումանիտար թեքումով համալսարաններ:

- Քարլտոն համալսարանում դասախոսությամբ հանդես եմ եկել բուհի հայ ուսանողների միության նախաձեռնությամբ, և նման հրավեր վաղուց արդեն կար: Ի դեպ,միջոցառումը բաց էր բոլորի համար. բացի հայ ուսանողներից, այնտեղ  կային օտարազգի ուսանողներ ևս։ Դա  լավ առիթ է՝ Արցախը և նրա հիմնհարցը ներկայացնելու համար: Կարծում եմ իսկապես արդյունավետ հանդիպում էր, քանի որ շատ հետաքրքիր հարցեր են հնչել, որոնց վերլուծությունները թույլ են տալիս ճշգրտել մեր մոտեցումները, հատկապես, թե ինչպես պետք է մեր խնդիրները ներկայացնենք արտաքին լսարանին:

Ասեմ նաև, որ շատ լավ տպավորություններ ունեմ կանադահայ համայնքից. նրանք միավորված են ազգային գաղափարների շուրջ, և այդ ուղղությամբ շատ կազմակերպված աշխատանք է իրականացվում, ինչը, անշուշտ, միայն դրվատանքի է արժանի:

-Պարոն նախարար, այս օրերին Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում¸ տեղի է ունենում հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի դատավարությունը: Գաղտնիք չէ, որ այս աղմկահարույց գործի նկատմամբ մեծ է նաև միջազգային հանրության ուշադրությունը: չե՞ք գտնում, արդյոք, որ նպատակահարմար է դատական նիստին հրավիրել միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների:

-Չեմ կարծում, որ այդ դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի, դա մեր ոճը չէ. դատական գործի նպատակն է պարզել, թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը, և համապատասխան պատիժ սահմանել մեղավորների նկատմամբ։ Համոզված եմ, որ դատարանի որոշումը կլինի օբյեկտիվ և արդար. սա դատական գործընթաց է, և այն չի կարելի օգտագործել քաղաքական շահարկումների համար:

ԼՂՀ իշխանություններն անում են հնարավորինս, որ ապահովեն բաց և անաչառ դատական գործընթաց, որին, ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

- Քաղաքական ակտիվ ժամանակահատվածը 2014-ի համատեքստում կարծես թե ավարտին է մոտենում։ Ի՞նչ կարող ենք արձանագրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, և, մասնավորապես, ի՞նչ տվեց նախագահների մակարդակով Փարիզում կայացած հանդիպումը:

-Նախ և առաջ՝ դեռ չէի շտապի ավարտել 2014 թվականը, և մինչև տարեվերջ մենք բավականաչափ ժամանակ ունենք, որը պետք է առավելագույնս ինտենսիվ օգտագործենք՝ առաջ մղելով մեր արտաքին քաղաքական շահերը և նպատակները: Ինչպես և նախորդ տարիներին այսօր ևս մեր արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցը շարունակում է մնալ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որտեղ, որքան էլ ձգտում ենք առաջընթաց ապահովել, ցավոք, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով դեռևս ցանկալի արդյունքի չենք կարողանում հասնել:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև դրան նախորդած Նյուպորտի և Սոչիի հանդիպումներին, ապա կարող ենք դրանք դրական գնահատել, սակայն այդ ամենը բավարար չէ բանակցային գործընթացում լիարժեք առաջընթաց ապահովելու համար:

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց կարող ենք ունենալ միայն այն պարագայում, երբ բանկացուցությւններում վերականգնվի ԼՂՀ-ի  լիարժեք մասնակցությունը: Իհարկե, այդ հանդիպումները կարևոր են, որովհետև դրանք գոնե այն եզակի ձևաչափերն են, որոնք նպաստում են տարածաշրջանում թեկուզ և փխրուն, բայց կայունության պահպանմանը: Ու թերևս այս հանդիպումների գլխավոր խորհուրդն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով այլ եղանակ: Դա շատ հստակ եզրահանգում է, և դա ոչ միայն համանախագահների տեսակետն է, այլև ԼՂՀ-ի  և ՀՀ-ի դիրքորոշումը:

-Պրն. Միրզոյան, որպես հարցի շարունակություն՝ կխնդրեի մի քանի խոսքով անդրադառնայիք ընթացիկ տարում արտաքին քաղաքականության մեջ մեր հաջողություններին:

-Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում մենք մեր աշխատանքները շարունակել ենք՝ հիմնվելով նախորդ տարիներին ունեցած ձեռքբերումների վրա, առաջնորդվելով հանրապետության Նախագահի կողմից մշակված արտաքին քաղաքականության սկզբունքներով:

Մեզ համար հատկապես շատ կարևոր են այն դրական զարգացումները, որ ունենք մասնավորապես ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում։ Ինչպես գիտեք, այս տարի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի և եվրոպական մայրցամաքում Բասկերի երկրի կողմից որոշումների տեսքով ճանաչում և սատարում է ստացել Արցախի Հանրապետության ինքնորոշումը:

Տարվա ընթացքում շարունակել ենք զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունն արտասահմանյան և արցախյան քաղաքների միջև: Այս ամենը, իմ գնահատմամբ, վկայում է նախ և առաջ այն մասին, որ Արցախը ոչ միայն կայացել է որպես պետություն, այլև հանդես է գալիս որպես պատասխանատու քաղաքական դերակատար, ում հետ պետք է համագործակցել: Մենք փորձել ենք նաև ընդլայնել խորհրդարանական շփումների շրջանակները և տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ արտասահմանյան պատվիրակությունների այցելություններ: Այս համատեքստում առանձնապես, որպես կարևորագույն զարգացում, ես կնշեի Եվրամիություն-Արցախ խմբի ձևավորման մեկնարկը:

Առհասարակ, մենք փորձում ենք վարել բազմակողմանի քաղաքականություն՝ բոլերի հետ հավասարապես պահպանելու լավ հարաբերություններ։ Իմ խորին համոզմամբ՝դրանով են նաև պայմանավորված մեր արտաքին քաղաքակության մեջ առկա դրական զարգացումները:

Իհարկե, այսքանով չենք բավարարվում, և այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, մեզ պարտադրում են աշխատել ավելի մեծ մաշտաբով, որպեսզի կարողանանք մեր երկրի համար ապահովել նոր հաջողություներ:

 


Հարակից հրապարակումներ`

14:28 27/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանցի դիվերսանտները պնդել են, թե չգիտեին ԼՂՀ սահմանի գոյության մասին
12:30 27/10/2014  |  Քրեական խրոնիկոնՍտեփանակերտում սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
16:22 25/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում կմեկնարկի ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
14:27 22/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿարմիր Խաչը ադրբեջանցի դիվերսանտներին նամակներ է փոխանցում հարազատներից
09:25 18/10/2014  |  ՄամուլԱդրբեջանցի դիվերսանտների գործով դատական առաջին նիստը՝ հոկտեմբերի 27-ին. «Հայկական Ժամանակ»
09:30 14/10/2014  |  ՄամուլԱդրբեջանցի դիվերսանտների գործով պաշտպանները երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ կլինե՞ն. «Ժողովուրդ»
09:16 09/10/2014  |  ՄամուլԱդրբեջանցի դիվերսանտների գործով դատաքննությունը՝ դռնփակ. «Ժողովուրդ»
17:39 19/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած զինվորների վիճակը գնահատվում է կայուն
12:45 28/07/2014  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի դիվերսանտների նամակները փոխանցվել են իրենց հարազատներին
18:20 22/07/2014  |  ԼՐԱՀՈՍԱրա Հարությունյանը քարվաճառյան դիվերսիայի մասին. Պետք չէ սադրանքների ու բամբասանքների տրվել

Արխիվ

[]