ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչի պատճառով ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողը դիմել է փախուստի, իսկ հանցագործության գործիք ատրճանակը չի հայտնաբերվել 11/04/2014 12:06 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գոռ Գևորգյանը, հանդիսանալով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար ինքնուրույն ուղղություն տվող, անհրաժեշտ որոշումներ կայացնող, քրեադատավարական օրենքի դրույթներին համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնող, ինչպես նաև՝ դրանք օրինական ու ժամանակին կատարելու համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, իր վարույթում քննվող` 2014 թվականի ապրիլի 24-ին Սամվել Հ.-ի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Սամվել Հ.-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները պահպանելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, վերջինիս հետախուզում հայտարարելուց հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել:
Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննության հենց առաջին օրերից բազմաթիվ անգամ գաղտնի հանդիպումներ է ունեցել խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հ.-ի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում Սամվել Հ.-ն խոստովանել է խուլիգանությունն իր կողմից կատարելու, «Տոզ» տեսակի ատրճանակով կրակելու հանգամանքը, մանրամասն պատմել է հանցագործության կատարման դրդապատճառներն ու հանցագործության մասնակիցների գործողությունները:
Ավագ քննիչ Գոռ Գևորգյանը դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու, նոր ապացույցներ հավաքելու, Սամվել Հ.-ին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու և հատկապես հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների միջոցով օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելու փոխարեն, հանցագործություն կատարած Սամվել Հ.-ին մանրամասն տեղեկացրել է նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի տված ցուցումների, ձեռք բերված ապացույցների մասին:
Ավելին` չբացահայտվելու նպատակով հորդորել է օգտագործել գաղտնի հեռախոսահամար և իր հետ կապ պահպանել այդ հեռախոսահամարով: Այդ ընթացքում Սամվել Հ.-ի և մյուսների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու պատրանք ստեղծելու նպատակով 2014 թվականի մայիսի 5-ին ձևական բնույթ կրող ծանուցագրեր, ապա բերման ենթարկելու մասին որոշումներ է ուղարկել ոստիկանության Արմավիրի բաժնին:
Այնուհետև, գործով ձեռք բերած ապացույցների համակցության հիման վրա 2014 թվականի մայիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Սամվել Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներ կայացնելուց հետո` նույն օրը և հաջորդ օրը, կրկին գաղտնի հանդիպումներ է ունեցել արդեն հետախուզման մեջ գտնվող Սամվել Հ.-ի հետ և տեղեկացրել իր կայացրած հիշյալ որոշումների մասին:
Գոռ Գևորգյանի դիտավորյալ գործողությունների արդյունքում ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Սամվել Հ.-ն դիմել է փախուստի, իսկ նրա օգտագործած, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը չի հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան