ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միքայել Պողոսյան-ի 60-ամյակը և «Thank you, հայրիկ»-ի ամերիկյան պրեմիերան 11/04/2014 12:36 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Վերադարձ դեպի արմատներ և ազգային ինքնության բացահայտում. ահա այս գաղափարներն են ընկած «Thank you, հայրիկ» ֆիլմում:
Ֆիլմի սկսելուն պես էլ «շնորհակալություն հայրիկ» արտահայտությունը, թերևս, ամենից հաճախ օգտագործվողն է, սակայն գլխավոր հերոսուհին` Վերջինեն (Վիրջին), ամեն անգամ հանգուցյալ հորը հիշատակելիս դա անում է ոչ թե մեծ սիրուց, այլ ատելությունից դրդված: ԱՄՆ-ում ծնված և ամերիկյան հոգեկերտվածք ունեցող Վիրջիյի համար Հայաստանն ու հայ լինելը բառերի հերթականությունից բացի ուրիշ ոչինչ չէր նշանակում, ավելին` ոչ էլ դրանց իմաստը զգալու և հասկանալու ցանկություն ուներ:
Սակայն հոր կտակի համաձայն` 50 միլիոնը ժառանգելու համար նախ պետք է ամուսնանա հայի հետ, և ամենակարևորը վերջինիս անունը պետք է լինի Բարգևոս, որը նրա պապի անունն էր և հոր պարտադիր պահանջը: Հոր նամակի հետքերով և Բարգևոսին վերջապես գտնելու մեծագույն ցանկությամբ Վիրջին գալիս է Հայաստան և ծանոթանում հայկական ավանդույթներին, հայերին բնորոշ մարդկանց հետ շփվելու պարզությանը, ջերմությանը և Բարգևոսի հետ, ում կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:
Վերջինս «Thank you, հայրիկ» ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես դերակատար, այլև պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէր լինել թե էկրանին, թե էկրանից այն կողմ, Միքայել Պողոսյանը պատասխանում է. «Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է»:
Լիարժեք արտահայտվելու արդյունքն էլ այն էր, որ ֆիլմի ընթացքում հանդիսատեսի շարքերում կարելի էր նկատել արցունքների միջից ծիծաղող մարդկանց և հակառակը: Իսկ ինչպե՞ս զսպել արցունքները, երբ էկրանին հայկական ընտանիքի, սակայն էությամբ ոչ հայ մի աղջկա պատմություն է, ով ֆիլմի սկզբում Հայաստան էր գալիս պարտադրված և միայն հանուն գումարի, իսկ վերջում արդեն հայերենով և արցունքն աչքերին շնորհակալություն հայտնում հանգուցյալ հորը:
«Thank you, հայրիկ» ֆիլմը Միքայել Պողոսյանի եռապատումը եզրափակող աշխատանքն է, որին նախորդել են նույնքան սիրված և հաջողված «Բարի գալուստ» ներկայացումը, ապա «Welcome papa» ֆիլմը:
«Thank you, հայրիկ»-ն էլ ինչպես Միքայել Պողոսյանի մասնակցությամբ և նրա ջանքերով ստեղծված ցանկացած ֆիլմ համեմված է պարզությամբ, քանի որ նրա կարծիքով հանդիսատեսի հետ պետք է խոսել հենց մարդկային լեզվով: Տվյալ ֆիլմում էլ մարդկային լեզուն հարուստ է նաև հուզականությամբ և ոչինչ արված չէ հենց այնպես` ուղղակի հանդիսատես գրավելու և ևս մեկ ֆիլմով հայկական ֆիլմերի շարքը համալրելու նպատակով:
Հայի մասին և հայի տեսակից հեռացող մարդկանց մասին ֆիլմում իրենց ապրումները, ծագումով հայ լինելու, սակայն հայ չզգալու բախումները հատկապես արդիական կլինեն սփյուռքում ապրող հայերի համար:
Ի ուրախություն նրանց` «Global arts international»-ը և դրա հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանը 2014 թվականի նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում նախաձեռնել են «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան:
Գարբիս Թիթիզյանի խոսքով` իրենք կազմակերպել են ֆիլմի ամերիկյան պրեմիերան ոչ միայն այն հանգամանքից ելնելով, որ Միքայել Պողոսյանն իր 25 տարիների ընկերն է, այլ պարզապես «Thank you, հայրիկ»-ն իսկապես հաջողված է.
«Այս ֆիլմն ունի հանդիսատեսին ուղղված հաղորդագրություն, նույնիսկ երբեմն զգում ես, որ մարմնով փշաքաղվում ես: Այդ զգայական հատվածը հատկապես սփյուռքահայերի համար հետաքրքիր կլինի»:
Միաժամանակ նոյեմբերի 21-ին կրկին «Global arts international»-ի նախաձեռնությամբ նշվելու է Միքայել Պողոսյանի 60-ամյակը, թեև վերջինս այն տոնել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին: Իր ծննդյան մասին Միքայել Պողոսյանն ասում է, որ երբեք էլ չի սիրել այն մեծ շուքով նշել.
« Իմ հոբելյանները միշտ նշել եմ ներկայացման կամ ֆիլմի պրեմիերայով: Նույնն էլ արել եմ այս տարի: Կարծում եմ, որ այդ օրերին պետք է որևէ բան տաս, ոչ թե հաճոյախոսություններ և գովասանքներ լսես»:
Ստացվում է, որ նոյեմբերի 21-ին ամերիակաբնակ հայերին Միքայել Պողոսյանին ոչ թե նվիրելու, այլ նվեր` «Thank you, հայրիկ» ֆիլմի տեսքով ստանալու և շնորհավորելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում :
Նշենք են նաև, որ նախքան ամերիկյան պրեմիերան`«Thank you, հայրիկ»-ը գնահատել է ոչ միայն երևանաբնակ հանդիսատեսը, այլև ռուսական «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ժյուրին: «Thank you, հայրիկ»-ը ճանաչվել է համատեղ արտադրության լավագույն ֆիլմ և արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակի:
Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայան, կոմպոզիտորը՝ Վահագն Հակոբյան, նկարիչ՝ Արմեն Ղազարյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյան:
Վիրջիյի դերում նկարահանվել է ԱՄՆ-ից ժամանած իտալական ծագում ունեցող Քրիստա Դոնարգոն:
Դերերում՝ Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան, Լուիզա Ղամբարյան, Լևոն Հարությունյան. Երվանդ Մուրյան, Գեորգի Հովակիմյան և ուրիշներ:
Արտադրանքը՝ Team Production-ի, Mars Media Entertainment-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից