ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները 11/04/2014 17:50 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
Ինչպես տեղկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված բնագավառների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը՝ տեղեկացնելով, որ պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի ծրագրավորումը պայմանավորված է եղել 2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
Համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը եւ ծրագրերին անդրադարձել են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Մարտին Սարգսյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտների գծով 2015 թ. նախատեսվում է 7,361.7 մլն դրամ` 2014 թ. 13,454.9 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. նախատեսվում է իրականացնել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը՝ 49.7 մլն դրամ` 2014 թ. հաստատված 48.3 մլն դրամի դիմաց, «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագրի համար 12.8 մլն դրամ` 2014 թ. 6.1 մլն դրամի դիմաց: Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով 5 ծրագիր:
Տրանսպորտի եւ կապի ոլորտների գծով 2015 թ. նախատեսվում է 51,550,2 մլն դրամ` 2014 թվականի 87,580.5 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցներն ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագրի համար՝ 5,958.7 մլն դրամ` 2014 թ. 5,675.0 մլն դրամի դիմաց, «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» ծրագրով նախատեսվում է 798.0 մլն դրամ` 2014 թ. 760.0 մլն դրամի դիմաց:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2015 թ. նախատեսվել է 4,000.0 մլն դրամ` 2014 թ. 13,238.5 մլն դրամի դիմաց, որն ուղղվելու է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2015 թ. նախատեսվում է 2,841.8 մլն դրամ` 2014 թ. 2,382.5 մլն դրամի դիմաց:
Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. հատկացվող միջոցներն ուղղվելու են «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի իրականացմանը՝ 152.3 մլն դրամ` 2014 թ. 151.9 մլն դրամի դիմաց, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար՝
188.4 մլն դրամ` 2014 թ. 75.0 մլն դրամի դիմաց:
Քաղաքաշինության ոլորտի ֆինանսավորմանը 2015 թ. նախատեսվում է հատկացնել 11,054.7 մլն դրամ՝ 2014 թ. համար հաստատված 19,809.9 մլն դրամի դիմաց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կառավարման ապարատի գծով ծախսերը նախատեսվել են 1,007.5 մլն դրամ՝ 2014 թ. 783.7 մլն դրամի դիմաց:
«Կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար նախատեսվել է 5,575.0 մլն դրամ` 2014 թ. 15,091.0 մլն դրամի դիմաց: Մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար նախատեսվել է 550.0 մլն դրամ` 2014 թ. 855.0 մլն դրամի դիմաց:
Անշարժ գույքի կադաստրի համակարգի զարգացման նպատակներն են հանդիսանալու Հայաստանում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության պահանջները բավարարելու ունակ
տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձեւավորումը եւ զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացումը:
«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,184.5 մլրդ դրամի չափով կամ 2014թ. համար հաստատված 1,135.9 մլրդ դրամ, 2013 թ. փաստացի ստացված 1037.9 մլրդ դրամ համադրելի գումարների համեմատությամբ համապատասխանաբար 4.3%-ով եւ 14.1%-ով ավելի: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33%` 2014 թվականի համար հաստատված 24.05%-ի եւ 2013 թ. փաստացի 24.29%-ի դիմաց: Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2015 թ. համար ծրագրվել են 1,131.2 մլրդ դրամի չափով:
Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2015 թ. համար ծրագրված ցուցանիշը 2014թ. համար հաստատված եւ 2013թ. փաստացի համադրելի մուտքերից ավելի է համապատասխանաբար 33.4 մլրդ դրամով (3.0%-ով) եւ 134.0 մլրդ դրամով (13.4%-ով):
Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտողությունները եւ առաջարկներ ներկայացրել:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից