ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուտակային կենսաթոշակների սահմանադրականության վերաբերյալ գործը ՍԴ-ն քննության կառնի 2015թ-ի մարտի 31-ին 11/04/2014 18:39 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա գործը:
Դատաքննությունը նշանակվել է 2015թ-ի մարտի 31-ին՝ ժամը 11-ին: Այն կիրականացվի գրավոր ընթացակարգով:
Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքէջից:
ԱԺ 34 պատգամավորներ դիմել են ՍԴ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից 10 օրենքներում Ազգային ժողովի կողմից 2014թ-ի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ընդունված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև վիճարկվող ակտերի հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Սահմանադրության 1, 3, 5, 6, 8, 14.1, 31, 34, 36, 37, 42, 42.1, 43, 44, 45, 48, 62, 75, 83.5, 89-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու մասին խնդրանքով:
Դիմող կողմը ՍԴ-ից խնդրել է նաև, հաշվի առնելով խնդրի հասարակական մեծ հնչեղությունը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 6-րդ մասը, գործի դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով: Նաև՝ մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 71-ր և 81–րդ հոդվածները, քանի որ, ըստ դիմումատուների, «դրանց գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը՝ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար կհանգեցնի նրանց սեփականության իրավունքի անհամաչափ և ոչ իրավաչափ սահմանափակմանը, կենսամակարդակի նվազմանը, ինչպես նաև պետության կողմից ստանձնելիք երաշխիքների անհամաչափ բեռնվածությանը: Այն կարող է ունենալ նաև չվերականգվող սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներ»:
Դիմումը ստորագրել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ խմբակցությունների անդամները, ինչպես նաև նրանց միացած՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես և նախորդ անգամ ՍԴ-ում կուտակային բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է և իրավաբաններ Մերի Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ