Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին 01/21/2025   17:13 Փաշինյանից պահանջում ենք հրապարակել նախորդիվ եղած բանակցային փաթեթները. Մամիջանյան 01/21/2025   17:11 Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է 01/21/2025   17:06 Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի 01/21/2025   17:03 Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025 թվականի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ 01/21/2025   16:59 Հրատապ անհրաժեշտություն է փոխել քաղաքականությունը հետևյալ երեք ուղղություններով. Ռուստամյան 01/21/2025   16:56 Հայ մարդուն ցեղասպանի դատին ներկայացնելը՝ նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/21/2025   16:51 ԱԺ-ում հայտարարությունների ժամն է . ուղիղ 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է

Բժիշկ-վիրաբույժը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ. հիվանդը մահացել է 11/04/2014   10:17  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել` վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

 2013 թվականի հոկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցելու նպատակով Երևանից Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող Դավիթ Հովակիմյանը:

2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի մոտ՝ միմյանց երկար նայելու և վանաձորցիներին հայհոյելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ, Կ.Կունգուրցևը, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի՝ սրտի ուղղությամբ։

Հարվածի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դ.Հովակիմյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ և կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով, սակայն վերջինիս ընկերների՝ Ռ.Սարգսյանի, Ա.Համբարձումյանի, Գ.Ավագյանի և Ա.Կռոյանի օգնության հասնելուց հետո Կ.Կունգուրցևը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Դեպքից անմիջապես հետո՝ժամը 18:45-ին, Դավիթ Հովակիմյանին տեղափոխել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ժամը 21:35-ի սահմաններում մահացել է:

Կ.Կունգուրցևի կողմից Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացվել՝ բուժսպասարկում իրականացնող անձի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով բուժվող հիվանդի մահն անզգուշությամբ առաջացնելու դեպքի առթիվ հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և այն անջատել առանձին վարույթ։

Իսկ Կարեն Կունգուրցևի վերաբերյալ քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին ուղարկվել է դատարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հերթապահ վիրաբույժ Հ.Գոգորյանը, զննելով Դավիթ Հովակիմյանին և տեսնելով վերջինիս ծանր վիճակը, զանգահարել և հիվանդանոց է հրավիրել նույն ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանին: Վերջինս ժամը 19:20-ի սահմաններում ժամանել է հիվանդանոց և ստանձնել Դավիթ Հովակիմյանի բուժսպասարկումը:

Դավիթ Հովակիմյանի մոտ առկա ցածր զարկերակային ճնշման, ծայրահեղ ծանր վիճակի, ծակած-կտրած վիրավորման տեղակայության և թափանցող բնույթի պայմաններում Վլադիմիր Ղուկասյանը չի իրականացրել հիվանդի պատշաճ հետազոտում, որի պատճառով  ժամանակին չի հայտնաբերել ձախ թոքի, սրտապարկի ու սրտի վնասվածքները, արյունահոսության աղբյուրը և չի դադարեցրել արյունահոսությունը:

Դավիթ Հովակիմյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի վերոհիշյալ թերություններն ու բացթողումները, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, նախաքննության տվյալներով, անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան զանգվածային կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկի պատճառով:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ վիրաբույժ Վ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 


Հարակից հրապարակումներ`

09:46 04/11/2014  |  ՄամուլՍիսիանի հիվանդանոցում վիրահատության ժամանակ սեղանը կոտրվել և հիվանդն ընկել է հատակին. «Հրապարակ»
15:10 03/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍիսիանի ԲԿ-ում հղի կնոջ մահվան պատճառը պտղաջրերի էմբոլիա՞ն է
18:52 17/09/2014  |  Քրեական խրոնիկոնԲժշկական սխալ, որն արժեցել է մարդկային կյանք
18:03 08/08/2014  |  Քրեական խրոնիկոնԾննդաբերության ժամանակ կնոջ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
14:56 25/07/2014  |  Միջազգային լրահոսԱմերիկայում տղամարդուն թլպատելու փոխարեն անդամահատել են
18:23 04/07/2014  |  Քրեական խրոնիկոնԿեսարյան հատում կատարելու համար կաշառք է պահանջել, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել բուժօգնություն ցուցաբերել
10:25 01/07/2014  |  ՄամուլԶինվորական հոսպիտալի բժշկուհին չարորակ ուռուցքը վիրահատել է կիստայի անվան տակ. «Հրապարակ»
18:42 23/04/2014  |  Քրեական խրոնիկոն Նորածնային բաժանմունքի բուժքրոջ ոչ ճիշտ ներարկման հետեւանքով վնասվել է հիվանդի ներվը
12:30 07/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԾննդատան բուժքույրը մեղադրվում է հիվանդի նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ
13:02 12/10/2012  |  Մամուլ«Հայացք»: «Բժշկի պարտականությունը ոչ թե մահը բացառելն է, այլ մահվան դեմ պայքարելը»

Արխիվ

[]