ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժիշկ-վիրաբույժը մեղադրվում է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ. հիվանդը մահացել է 11/04/2014 10:17 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել` վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
2013 թվականի հոկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցելու նպատակով Երևանից Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող Դավիթ Հովակիմյանը:
2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի մոտ՝ միմյանց երկար նայելու և վանաձորցիներին հայհոյելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ, Կ.Կունգուրցևը, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի՝ սրտի ուղղությամբ։
Հարվածի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դ.Հովակիմյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ և կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով, սակայն վերջինիս ընկերների՝ Ռ.Սարգսյանի, Ա.Համբարձումյանի, Գ.Ավագյանի և Ա.Կռոյանի օգնության հասնելուց հետո Կ.Կունգուրցևը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Դեպքից անմիջապես հետո՝ժամը 18:45-ին, Դավիթ Հովակիմյանին տեղափոխել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ժամը 21:35-ի սահմաններում մահացել է:
Կ.Կունգուրցևի կողմից Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացվել՝ բուժսպասարկում իրականացնող անձի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով բուժվող հիվանդի մահն անզգուշությամբ առաջացնելու դեպքի առթիվ հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և այն անջատել առանձին վարույթ։
Իսկ Կարեն Կունգուրցևի վերաբերյալ քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին ուղարկվել է դատարան:
ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հերթապահ վիրաբույժ Հ.Գոգորյանը, զննելով Դավիթ Հովակիմյանին և տեսնելով վերջինիս ծանր վիճակը, զանգահարել և հիվանդանոց է հրավիրել նույն ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանին: Վերջինս ժամը 19:20-ի սահմաններում ժամանել է հիվանդանոց և ստանձնել Դավիթ Հովակիմյանի բուժսպասարկումը:
Դավիթ Հովակիմյանի մոտ առկա ցածր զարկերակային ճնշման, ծայրահեղ ծանր վիճակի, ծակած-կտրած վիրավորման տեղակայության և թափանցող բնույթի պայմաններում Վլադիմիր Ղուկասյանը չի իրականացրել հիվանդի պատշաճ հետազոտում, որի պատճառով ժամանակին չի հայտնաբերել ձախ թոքի, սրտապարկի ու սրտի վնասվածքները, արյունահոսության աղբյուրը և չի դադարեցրել արյունահոսությունը:
Դավիթ Հովակիմյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի վերոհիշյալ թերություններն ու բացթողումները, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, նախաքննության տվյալներով, անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան զանգվածային կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկի պատճառով:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ վիրաբույժ Վ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել