ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ես էլ չեմ համարում, որ Արտակ Բուդաղյանը հանցագործություն է կատարել, և մենք դա կապացուցենք». Հայկ Ալումյան 11/03/2014 23:12 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ միջադեպի աղմկահարույց գործով այսօր շարունակվեց, սակայն չավարտվեց մարզպետի կնոջ, գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի հարցաքննությունը: Գործով միակ ամբաստանյալը Արտակ Բուդաղյանն է, ով մեղադրվում է Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ: Ի դեպ, նա միջադեպի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել, իսկ նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը սպանվել է:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցերի զգալի մասն առնչվում էր դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղի ունեցած խոսակցության ձայնագրությանը՝ անգամ ընտանիքի անդամները չեն իմացել, որ տեսախցիկը նաև ձայնագրում է և անկեղծացել են: Մասնավորապես, ձայնագրությունում խոսքը գնում է նագանի մասին, որ գործում չկա, անօրինական զենքերի և այլ հանգամանքների մասին, որոնք, ըստ Հայկ Ալումյանի, կարող են լույս սփռել տեղի ունեցածի վրա:
Լորետա Բարսեղյանը հայտարարեց, որ հարցերը դուրս են Արտակ Բուդաղյանի մեղադրանքի ծավալից: Հայկ Ալումյանն առարկեց այդ դիտարկման մեջ՝ հարցերը լիարժեք առնչվում են են մեղադրանքի ծավալին, այն է՝ 10 հատոր կազմող գործին, որն ամբողջությամբ նախաքննական մարմինն ուղարկել է դատարան: «Եթե 10 հատորն ուղարկել են դատարան, ուրեմն համարել են, որ 10 հատորն էլ վերաբերվում է Արտակ Բուդաղյանի մեղադրանքին»,- ընդգծեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը պարզապես փորձում է ձգձգել հարցաքննությունը, «այլ պատրվակ չեն գտնում»:
Դատարանն էլ՝ դիմելով մեղադրանքի կողմին, մասնավորապես, մեղադրողին, նկատեց, որ դատարանում հետազոտվել է «ձեր ներկայացրած ապացույցը»՝ ձայնագրությունը և կողմերն իրավունք ունեն դրա շուրջ հարցեր տալ: «Մի խուսափեք ապացույցը հետազոտելուց»,- ասաց գործով նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը: Իսկ Հայկ Ալումյանն էլ իր հերթին նշեց. «Մեկ ժամ է փորձում ենք համոզել Ռուբեն Սահակյանին, որպեսզի թույլ տա, որ իր վստահորդը ցուցմունք տա», ինչին հետևեց Լորետա Բարսեղյանի սպասելի արձագանքը՝ «օգտվում եմ իմ սահմանադրական իրավունքից, չեմ պատասխանում ինձ ու իմ ընտանիքի անդամներին առնչվող հարցերին»: Նա միաժամանակ հավելեց՝ «չեմ հրաժարվում պատասխանել հարցերին»: Այնուամենայնիվ, դատարանը արձանագրեց, որ տուժողը հրաժարվում է հարցերին պատասխանելուց:
Տուժողի մարտավարությունը քիչ անց որոշակի փոփոխություն կրեց, նա խոհանոցում տեղի ունեցած խոսակցության տարբեր հատվածների վերաբերյալ հարցերին սկսեց պատասխանել՝ «չեմ հիշում», «չեմ հիշում այդ պահին այնտեղ եղել եմ, թե ոչ» և այլն:
Ի պատասխան պաշտպանական կողմի հարցին, թե «անձամբ Ձեզ ի՞նչ սպառնալիք է տվել Արտակ Բուդաղյանը», Լորետա Բարսեղյանի բնորոշմամբ՝ մահվան սպառնալիքը, «իմ երեխայի, իմ ամուսնու նկատմամբ անձամբ ինձ է վերաբերվում»:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը պարբերաբար դժգոհում էր պաշտպանական կողմի հարցերից, դատարանի արձանագրումներից, նա դժգոհությամբ ընդունեց նաև պաշտպանական կողմի այն հայտարարությունը, թե իրենք Լորետա Բարսեղյանին տուժող են ասում չակերտների մեջ, որովհետև նրան տուժող չեն համարում: Ի պատասխան այդ դժգոհությանը, Հայկ Ալումյանը հայտարարեց՝ «Ես էլ չեմ համարում, որ Արտակ Բուդաղյանը հանցագործություն է կատարել, և մենք դա կապացուցենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ