ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճանապարհային ոստիկանությունը պարտվեց փաստաբանին 10/31/2014 21:48 | Վարչական իրավունք
Փաստաբան Արտակ Գարոյանն այսօր հաղթել է Ճանապարհային ոստիկանությանը նաև Վերաքննիչ վարչական դատարանում: Վերադաս դատարանը մերժել է Ճանապարհային ոստիկանության բողոքն ու անփոփոխ թողել Վարչական դատարանի վճիռը:
Վարչական դատարանը ապրիլի 7-ի վճռով բավարարել էր Արտակ Գարոյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 2013 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումով հայցվորը հայտնել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ոչ իրավաչափ է և պետք է անվավեր ճանաչվի:
Ըստ Արտակ Գարոյանի, պատասխանողը պետք է ներկայացներ իր կողմից մեքենան արգելված վայրում կանգառելու փաստի մասին պատշաճ ապացույցներ։ Ակտում զետեղված լուսանկարը, ինչպես նաև հայցադիմումին կից ներկայացված տեսանյութը պետք է պարունակեին հստակ ապացույցներ այն մասին, որ հայցվորին պատկանող «Mercedes-benz ML350» մակնիշի տրանսպորտային միջոցը կանգառելու պահին Անդրեյ Սախարովի հրապարակի վրա գտնվող «Սախարով» բիզնես կենտրոնի դիմացի մայթեզրին կանգառված է արգելված վայրում և լուսանկարում կամ տեսանյութում պետք է ակնհայտ երևային կանգառելն արգելող նշաններ կամ դրանց մասին այլ ապացույցներ:
Վարչական ակտում նշված Պուշկին, Նալբանդյան և Վարդանանց փողոցների «խաչմերուկ» եզրույթի վերաբերյալ հայցվորը հայտնել է, որ նման խաչմերուկ Երևան քաղաքում գոյություն չունի։ Փոխարենը վերը նշված փողոցների հանգույցում գտնվում Է Անդրեյ Սախարովի անվան հրապարակը։ Այդ մասին վկայում է հայցադիմումին կից ներկայացված ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 21.08.1991 թ. որոշումը, համաձայն որի դեռ 1991 թվականից սկսած Պուշկին, Նալբանդյան և Վարդանանց փողոցների հանգույցը հանդիսանում է հրապարակ և կրում է Անդրեյ Սախարովի հրապարակ անվանումը։ Դրանից հետևում է, որ մեքենան կանգառելու վերաբերյալ այն կանոններն ու կանոնակարգումները, որոնք կիրառելի են խաչմերուկին, կիրառելի չեն հրապարակում կանգառելու հանգամանքի նկատմամբ։
Պատասխանողն իր առարկություններում պնդել էր, որ այն հատվածը, ուր հայցվորը կայանել է իր տրանսպորտային միջոցը, հանդիսանում է խաչմերուկ, քանի որ, ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, խաչմերուկ է միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքը, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով:
Տվյալ դեպքում Ա.Գարոյանին պատկանող տրանսպորտային միջոցը, ըստ պատասխանողի, կայանված է եղել միևնույն հարթության վրա գտնվող ճանապարհների հատման, միացման կամ անջատման արդյունքում առաջացած երթևեկելի մասում: Այդ տարածքի մուտքերի բոլոր հատվածներում առկա են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, որոնք վարորդներին հուշում են, որ նրանք մուտք են գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ:
«Այդ նշանների առկայությամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ այդ տարածքը հանդիսանում է խաչմերուկ, հակառակ հայցվորի այն պնդմանը, որ այն իրենից ներկայացնում է հրապարակ»,- հակադարձել էր Ճանապարհային ոստիկանությունը:
Հայցվորի այն փաստարկի վերաբերյալ, թե այն հատվածում, որտեղ կայանված է եղել իր մեքենան, ներկայումս առկա են կարմիր գծանշումներ՝ վճարովի ավտոկանգառ հանդիսանալու կապակցությամբ, պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչական իրավախախտման կատարման դրությամբ տվյալ հատվածում որևէ գծանշում առկա չի եղել, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է, որ գործը քննվում է տվյալ իրավախախատման պահին գործող իրավական նորմերի շրջանակներում:
Պատասխանողը նշել է, որ իր կողմից կայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը հիմնավոր է, այն կայացվել է օրենքի պահանջին համապատասխան, խնդրել հայցը մերժել:
Վարչական դատարանը փաստել է, որ հայցվորի վարած տրանսպորտային միջոցը 2013 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 20:00-ին (վիճարկվող որոշմամբ նշված պահին) գտնվել է խաչմերուկի տարածքից դուրս և միևնույն ժամանակ առկա չէ ապացույց այն մասին, որ տվյալ տեղում մեքենաների կանգառն արգելող նշան է եղել:
Դատարանն ընդգծել է նաև, որ դատաքննության ընթացքում ՃՈ ներկայացուցիչն հաստատել է հայցվորի տեղեկությունն, ըստ որի ներկայումս այն նույն վայրում, որտեղ ժամանակին հայցվորի մեքենան կայանելու համար կազմվել է վիճարկվող վարչական ակտը, վճարովի ավտոկայանատեղի է:
Այսպիսով, Վարչական դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է, հետևապես հայցն հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ