ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը 10/31/2014 20:37 | ԼՐԱՀՈՍ
Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին նոր գրասենյակ ունենալու կապակցությամբ, նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին: «Իրավաբան լինելուց զատ նոտարը պիտի նաև հոգեբանական պատրաստվածություն ունենա: Նոտարը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու և իր առջև. նրա գործունեությունը պետք է միտված լինի քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը և պետության հեղինակության բարձրացմանը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է բոլորին Նոտարական պալատի նոր գրասենյակի կապակցությամը և համոզմունք հայտնել, որ նման միջոցառման կազմակերպումը կփոխի նոտարական պալատի դերակատարումը: «Անկախության տարիներից ի վեր ձեռնամուխ ենք եղել նոտարական գործունեության բարեփոխման լուրջ միջոցառումների ծրագրի իրականացմանը: Պետական նոտարը դարձավ մասնավոր նոտար և պետության անունից սկսեց մատուցել հանրային ծառայություններ»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման առումով ՀՀ կառավարությունը շարունակելու է իր քայլերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ Կառավարության ձևավորումից հետո իր թիմի առջև կարևոր խնդիր էր դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և երևանցուն նվիրեն գեղեցիկ Ամուսնության պալատ: «Այսօր այս հարցը լուծված է և սա կարող եք համարել մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության լավ գործերի ցանկում»,- նշել է նախարարն ու հավելել, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների ապահովումը նախարարության առաջնահերթություններից է:
Հովհաննես Մանուկյանը արձանագրել է նաև այն փաստը, որ վերջապես երևանցուն վերադարձրին Ամուսնության պալատը: «Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի՝ հայտնի «Կուկուռուզնիկի» շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության ՔԿԱԳ բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբ»,- ասել է նախարարն ու ընդգծել, որ Երևանում ապրելով, պետք է միշտ հիշել՝ Հայաստանը միայն Երևանը չէ:
Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անունից մեդալներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանում գործող նոտարները, իսկ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Նոտարական պալատի ղեկավարությանը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի համար և, որպես գնահատանք, պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից