ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան` ոլորտի խնդիրների վերհանման և զարգացման ուղղությունների նախանշման հարթակ 10/31/2014 12:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են «ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի` «ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1136-Ն ու 2010 թվականի ապրիլի 15-ի N 440-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 814-Ն որոշման մեջ փո¬փո¬խություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման ընթացքի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտնում է քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը:
Զեկուցող, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, կոլեգիայի անդամներին պարզաբանել է ՀՀ կառավարության N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմքերը, փաստելով, որ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ սահմանվել է միայն բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ներդրման ու կիրառման գործընթացը, իսկ հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների և գործարար միջավայրի բարելավման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նշված օբյեկտների ցանկը՝ դրանում ներառելով ոչ միայն բնակելի, այլ նաև հասարակական և արտադրական նշանակության օբյեկտներ:
Խնդրի կարգավորման նպատակով վերը նշված որոշման մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ, միավորելով մեկ կարգում՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների (այդ թվում՝ բնակելի հասա¬րակական և արտադրական նշանակության) կիրառման և ներդրման գործընթացը կարգավորող ընթացակարգերը:
Գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի խնդիրը` օրակարգում
Անդրադառնալով օրակարգային երկրորդ` ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման վերաբերյալ հարցին, տիկին Ալավերդյանը նշել է, որ հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագիծ ունեն 44-ը, ընդ որում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը վերջերս է հաստատվել: Նա նշել է, որ գլխավոր հատագծերի առումով մտահոգիչ է գյուղական համայնքների վիճակը` 872-ից միայն 30-ը գլխավոր հատակագծեր ունեն, տեղեկացնելով, որ տվյալ հարցի հետ կապված քաղաքաշինության նախարարությունը պատրաստվում է նոր օրենսդրական առաջարկություններ մշակել:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ նշել է, որ պետք է գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերին լրջորեն անդրադառնալ` հստակ դասակարգելով վերջիններս, այլապես, կառավարության որոշմամբ` ամեն 2 տարին մեկ հատակագիծ չունեցող համայնքների վրա տարածվում է առանց հատակագծի առկայության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու արգելանքը, և թույլտվության անհրաժեշտությունը. «Ելնելով ստեղծված իրավիճակից նպատակահարմար չէ ժամանակ առ ժամանակ սահմանված ժամկետի երկարաձգումը, ուստի անհրաժեշտ է հարցին լուծում տալ` սահմանելով որոշակի չափորոշիչներ` տվյալ համայնքում գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը որոշելու համար (դա կարող է պայամնավորված լինել հուշարձանների առկայությամբ, պատմական նշանակությամբ, սահմանամերձ լինելով և այլն)»:
Համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու մյուս տարբերակը պետության կողմից նախագծերի պատվիրումն է, որոնք կներառեն որոշակի տարածաշրջանային միավորներ (ասենք` Դիլիջանի կամ Գորիսի տարածաշրջան և այլն)` և տարածքային հատակագծման միջոցով լուծելով գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի խնդիրը:
Հարցի վերաբերյալ ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է հրավիրել խորհրդակցություններ և նախապատրաստել առաջարկություններ` գյուղական համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու չափորոշիչների և մեխանիզմների վերաբերյալ:
«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքը կներառի նաև կիսակառույցները
Նախարարին կից կոլեգիան դիտարկելով որպես ոլորտի կարևորագույն հարթակ, որի բոլոր անդամները իրազեկ պետք է լինեն նախարարության ռազմավարական նշանակության խնդիրներին և ոլորտի զարգացման ուղղություններին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում նախարարության կատարած աշխատանքներից մի քանիսը: Այդ շրջանակում նա անդրադարձել է նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներին` բնակարանաշինության փոխարեն բնակարանների գնման վկայագրերի մեխանիզմի կիրառմանը, տեղեկացրել, որ ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի քննարկումները, որի շրջանակում կներառվի նաև կենտրոնի կիսակառույցների հարցը, հայտնել է նաև, որ արդեն իսկ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառված է նախարարության 2015 թվականի գերակա խնդիրների ցանկում և առաջիկայում կդրվի շրջանառության մեջ և այլն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից