ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆինանսների նախարարը վարչապետի հանձնարարականը չի կատարել 10/30/2014 17:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Խորն անհանգստացած ենք այս խնդրով»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտնյանը՝ անդրադառնալով պետական բուհերից երիտասարդ դասախոսների հեռանալու փաստին:
«Որպես կրթության նախարար՝ այս սպառնալիքը գնահատում եմ որպես մարտահրավեր` բուհական կադրերի երիտասարդացման հարցում, մասնավոր հատվածի հետ մեր ունեցած կապերի խնդիրն է վտանգի տակ դրվում և աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների արդիականացման հարցը՝ նույնպես»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք՝ պետական ու մասնավոր բուհերում միաժամանակ աշխատող երիտասարդ դասախոսները կառավարության ղեկավարին էին դիմել մտահոգությամբ, որ իրենց 2 աշխատավարձերից էլ նպատակային սոցիալական վճարներ են պահվում: Եվ քանի որ պետական բուհերում աշխատավարձն ավելի ցածր է, նրանք արդյունքում որոշում են հեռանալպետական բուհից:
Խնդրի հանրային հնչեղություն ստանալուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստում ֆինանսների նախարարին հանձնարարել էր կարգավորել երիտասարդ դասախոսներին նպատակային սոցիալական վճարից ազատելու հարցը: Բայց այս հանձնարարականից 2 ամիս անց նախարարությունում դեռ գործնական միջոցներ ձեռք չեն առնվել, իսկ երիտասարդ դասախոները շարունակում են հեռանալ բուհերից` նախընտրելով աշխատել մասնավոր գործատուի մոտ:
Ի դեպ, Արմեն Աշոտյանն այսօր ևս չթաքցրեց, որ ֆինանսների նախարարը հարցի լուծումը դեռ չի գտել:
«Ես այսօր խոսել եմ իմ գործընկերոջ հետ, նա ասաց, որ որոշակի տեխնիկական դժվարություններ կան՝ ծրագրային լուծում տալու համար, բայց լուծումն անպայման տրվելու է»,- ասաց ԿԳ նախարարը, ապա հավելեց. «Ես խսել եմ նաև ՏՀՏ մի շարք կազմակերպությունների հետ, նրանք էլ են սպասում խնդրի լուծմանը, որովհետև այն մասնագետները, որոնք իրենց մոտ են աշխատում ու զուգահեռ բուհերում, բայց հեռացել են բուհերից, պատրաստ են վերադառնալ բուհեր: Մենք մի քանի ամիս կորցնում ենք, բայց դե հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա»:
Իսկ լուծումը, ըստ Աշոտյանի հետևյալն է. «մասնավոր կառույցներում և զուգահեռ բուհերում աշխատող երիատասարդները չպետք է նպատակային սոցիալական վճար տան այն աշխատավարձից, որն ստանում են մասնավոր հատվածից»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից