ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահ. Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է 10/30/2014 18:50 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացումն ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարեւոր բաղադրիչ են»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա իր խոսքում նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջեւ ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում եւս խորհրդարանական բաղադրիչը կարեւոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար:
Գ.Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաեւ սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը»,-ասել է նա:
Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմին` միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սա առաջին նիստն է: «Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալու ենք նաեւ տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հետ կապված հարցերին եւ տրանսպորտային առկա խնդիրներին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:
Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական եւ կբխի երկու երկրների ազգային շահերից:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման արդյունավետ ուղիների որոնման խնդիրը մեր ժամանակների կարեւորագույն հարցերից մեկն է:
Նա նշել է նաեւ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից եւ կառուցել համագործակցության այնպիսի համակարգ, ինչը անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա:
Նա նշել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին: Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է: Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ` հիմնված է փոխշահավետ համագործակցության եւ աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները:
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են զեկույցները, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն եւ այդ դաշտում հետագա անելիքներին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ