ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյան. Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա 10/28/2014 23:22 | Հարցազրույց
«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար»,- Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդիպումը բնորոշելով որպես օգտակար, անկեղծ և կառուցողական։
Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած սղագրությունը.
-Պարոն նախարար, ինչպես կգնահատեք, կամփոփեք այսօրվա հանդիպումները:
- Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար։
Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ< /> ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։
Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների՝ հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու միմյանց մոտեցումներին և հնարավորություն են ընձեռում՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները:
Այսօրվա հանդիպումը կբնորոշեի որպես օգտակար, անկեղծ և կառուցողական։
Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից դեռ մայիս ամսին տարածաշրջան իր այցելության ընթացքում առաջարկվել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահության ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունվել էր եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Ադրբեջանի մոտեցումը այլ է։ Իրենք այլ ծայրից են մոտենում՝ կարծելով, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար։ Սա հայտնի ադրբեջանական մոտեցում է, որը եղել է նաև նախկինում։
Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաև հնարավորություն եղավ անդարդառնալ մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել:
Բացի Լեռնային Ղաարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին։
Մենք առանձնաշնորհյալ հարաբերություներ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, եվրոպական կառույցներում, Ֆրանկաֆոնիայի կազմակերպության շրջանակներում և տարբեր այլ միջազգային ձևաչափերում։ Առևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ընդլայնվում է ապակենտրոնացված համագործակցությունը, զարգանում և աամպարնդվում են կապերը մշակութային և կրթական բնագավառներում:
Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է և մենք միշտ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման յուրաքանչյուր ամեն առիթ հնարավորություն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցելությամբ գտնվում էր Հայաստանում, այս տարվա ընթացքում տարբեր միջազգային ձևաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարավորություններ են եղել: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան:
-Պարոն նախարար, այս հանդիպման արդյունքում մենք կարող ենք արձանագրել ինչ-որ մի տեղաշարժ եղել է, թե՞ ոչ: Ադրբեջանը շարունակու՞մ է մնալ իր դիրքորոշմանը:
- Դուք երևի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որաշակի դրական երանգ կար։ Դա պատահական չէ։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է:
Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտեք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և պարզնելու հնարավորություների շրջանակը՝ դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարվելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր:
-Պարոն նախարար, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվե՞ց հաջորդ հանդիպման վայրի, ժամկետի մասին:
- Հաջորդ հանդիպման վայրի, ժամկետների մասին< /> պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները: Եթե 2012թ. և 2013թ. մեկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդեն 3 հանդիպում է կայացել: Շփումներն ակտիվացել են: Կարծում եմ, որ նախագահների, արտգործնախարարների մակարդակով հետագայում ակտիվ շփումները կշարունակվեն:
-Պարոն նախարար, արդյո՞ք քննարկվել է դիպուկահարներին հետ քաշման հարցը:
- Ես ասացի, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահության միջոցներ իրականացնել: Այդ շարքում էին նաև շփման գծում և սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և այլն:
Այդ բոլոր առաջարկները ողջունվում են նաև եռանախագահների կողմից: Ինչպես գիտեք թե՛ Հայստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ինչպես ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի։ Ակնհայտ է, որ փոխվստահության անհնար է հանգուցալուծում: Ավելի շուտ փոխվստահության ամրապնդման միջոցառումները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար:
- Կարծես թե Օլանդը կոչ է արել սկսել մշակել խաղաղության մեծ պայմանգիրը: Այս բանակցություններում, այսօրվա ընթացքում նման ինչ-որ հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ:
- Այդպիսի կոչեր մշտապես եղել են: Դրանք պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանավորվածության գանք հիմնախնդրի կարագավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարավորություն կտա, հիմք կհանդիսանա մեծ պայմանագրի մշակման համար։ Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չի ձեռք բերվել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկվել:
-Պարոն նախարար, իսկ օգոստոսյան իրադարձություններին ինչ-որ կերպ անդրադարձե՞լ են:
- Դուք պետք է ի նկատի ունենաք, որ այս հանդիպումը շարունակությունն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասկնակցությամբ՝ Սոչիում կայացած հանդիպման, որը բավական լիցքաթափեց լարվածությունը սահմանին և շփման գծում։ Նաև շարունակություն էր< /> Նյուպորտում Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած հանդիպման: Այս հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը չնայած միջագային բեմահարթակում ի հայտ եկած որոշ դժվարությունների, շարունակում է մնալ բավական գործուն ձևաչափ։ Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խոսում նաև այն, որ այսօրվա հանդիպմանը հրավիրված էին նաև համանախագահները, մասնակցելու թե՛ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, թե՛ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը:
- Իսկ կա արդյո՞ք տրամադրությունների տարբերություն Սոչիից մինչև Փարիզ:
- Կարծում եմ, որ տրամադրվածությունները ավելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը՝ ՄԱԿ-ի ԱԽ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների մասնակցությամբ, դա գործուն և արդյունավետ ձևաչափ է։
Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա և պետք է գնալ խաղաղ կարգավորման, խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, որպեսզի ժողովուրդները օգտվեն այդ խաղաղությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից