ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ո՛չ ոստիկան են, ո՛չ սովետական միլիցիոներ... հետաքննող մարմնի վերաբերյալ որակում է տալիս բանդայի գործով գլխավոր ամբաստանյալը 10/29/2014 18:07 | Քրեական խրոնիկոն
Բանդայի գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հրապարակեց նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի դիմումներն՝ ուղղված երկրի գլխավոր դատախազին ու ոստիկանապետին՝ «ներկայացնելով հիմքեր՝ հետաքննող մարմնի դեմ քրեական գործ հարուցելու համար»:
Ըստ այն ժամանակ մեղադրյալի՝ իր նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել՝ շինծու ապացույցներ ձեռք բերելու նպատակով:
Մասնավորապես, ոստիկանները փորձել են իր ձեռքը խցկել Մակարով տեսակի ատրճանակ և գոտկատեղին ֆիքսել ՏՏ տեսակի ատրճանակ: Արդյունքում, ըստ մեղադրյալի, ատրճանակի վրա հայտնվել է Արտուշ Հակոբյանի բթամատի մատնահետքը, իսկ իր մեքենայում՝ Ասպիրինի շշի մեջ կանաչավուն զանգված:
Ավելին, ըստ նրա, իր մեքենան մի ամբողջ օր գտնվել է ինչ-որ մեկի մոտ, և այդ ինչ-որ մեկը «ինչ ասես կարող էր գցել մեքենայի մեջ»: Ըստ Արտուշ Հակոբյանի՝ հետաքննող մարմինը փորձել է իր հորը ներքաշել կաշառք տալու սադրանքի մեջ՝ խոստանալով զենքի վրայից մաքրել որդու մատնահետքը, հայրը սադրանքին չի արձագանքել:
«Նախաքննության ընթացքում թե՛ Արտուշ Հակոբյանի դիմումները, թե՛ պաշտպանական կողմի միջնորդություններն ուղղված են եղել օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության կատարմանը, ինչը չի կատարվել ու խոտան վիճակում բերել, ներկայացրել են դատարան»,- ասաց պաշտպան Արսենյանը:
Դատարանը որոշեց դիմումները կցել գործին:
Դատարանում ևս Արտուշ Հակոբյանը հանդես եկավ իր դիմումների ոգով հայտարարությամբ՝ հետաքննող մարմնի աշխատողներին որակելով՝ «ո՛չ ոստիկան են, ո՛չ սովետական միլիցիոներ, «մուսոր են»:
Պաշտպանական կողմն այսօր հանդես եկավ մեծ թվով ապացույցներ անթույլատրելի ճանաչելու միջնորդություններով՝ խուզարկության արձանագրություն, դատահետքաբանական, մատնադրոշմային, դատակենսաբանական, դատագենետիկական, միկրոմասնիկային, մանրաթելային փորձաքննությունների եզրակացություններ. դրանք, ըստ պաշտպանական կողմի, ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ:
Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել իր պաշտպանյալի՝ որպես կասկածյալ տված ցուցմունքը՝ ըստ պաշտպանի, այն ձեռք է բերվել խոշտանգումների ազդեցության տակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ սահմանադրության ու Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների խախտմամբ:
Մեղադրող Սասուն Խաչատրյանը նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել Սամվել Դավթյանին խոշտանգումների ենթարկելու հայտարարության կապակցությամբ, դրանցով հիմնավորվել է, որ վերջինս դիմադրություն է ցույց տվել, դրա հետևանքով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել:
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ևս միջնորդեց անթույլատրելի ճանաչել իր պաշտպանյալի մասնակցությամբ տեղի ունեցած փորձարարությունները՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կատարված լինելու պատճառով, ինչպես նաև մի շարք այլ ապացույցներ՝ խոշտանգումների ազդեցության ներքո կատարված լինելու պատճառով:
Դատարանը բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելը հետաձգեց, դրանց դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ «ապացույցների լրիվ համադրման, հետազոտման արդյունքում»:
Պաշտպանական կողմը միջնորդեց նաև նշանակել ձեռնոցների դատակենսաբանական և դատագենետիկական համալիր փորձաքննություն:
Կողմն առաջարկում է փորձետներին առաջադրել հարցեր, թե, մասնավորապես, ձեռնոցներում առկա՞ են մարդու կողմից թողնված կենսաբանական բնույթի հետքեր, դրանք արդյոք թողնվե՞լ են ամբաստանյալների կողմից:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Քիչ առաջ դատարանը հրապարակեց միջնորդությունը մերժելու վերաբերյալ իր որոշումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից