ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մալուխը գցել է տուժողի պարանոցին, ապա ուժգին հրելով նրան գցել հատակին` Հայ եկեղեցու վերաբերյալ մեկնաբանությունների համար 10/28/2014 22:32 | Քրեական խրոնիկոն
Տանտիրուհուն դաժան ծեծի ենթարկելու գործը Վերաքննիչ դատարանը բեկանել է եւ ուղարկել նոր կազմով քննության:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, մեղադրանքի համաձայն, Կարեն Ավետիսյանը 2013թ. հուլիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մալուխով, ինչպես նաև ոտքերով, դիտավորությամբ առանձին դաժանությամբ հարվածել է Ռուզաննա Էլոյանի մարմնի տարբեր մասերին` հենց վերջինիս բնակարանում:
Կարեն Ավետիսյանը փողոցում զուգարանի կարիք է ունեցել և գնացել տուժող Ռուզաննա Էլոյանի բնակարան: Կինը նրան ներս է հրավիրել, սուրճ հյուրասիրել եւ Կարենն էլ, օգտվելով առիթից, հոգացել է նաեւ բնական կարիքները: Ռուզաննայի տանը գտնվելու ընթացքում նրանք զրուցել են նաեւ տարբեր թեմաներից` ընդհուպ մինչև Եհովայի վկաների մասին, դիտել նրանց վերաբերյալ լազերային սկավառակ, քանի որ տուժողը նույնպես Եհովայի վկա է եղել:
Տուժողի տանը շուրջ երկուսուկես ժամ գտնվելուց հետո ամբաստանյալը, վրդովված լինելով Հայ Առաքելական Եկեղեցու մասին տուժողի մեկնաբանություններից, վեր է կացել, անսպասելի շրջվել դեպի Ռ. Էլոյանի թիկունքը, գրպանից հանել մշտապես իր մոտ գտնվող` աշխատանքների ընթացքում օգտագործվող մալուխը եւ այն գցել տուժողի պարանոցին, ապա ուժգին հրելով նրան գցել հատակին: Տուժող Ռ. Էլոյանը բարձրաձայն բղավել է, իսկ նրա ձայնը կտրելու նպատակով Կ. Ավետիսյանը ձեռքերով և ոտքերով, առանձին դաժանությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին, սակայն, տեսնելով, որ վերջինս ձայնը չի կտրում, գնացել է խոհանոց, այնտեղից վերցրել դանակ` Ռ. Էլոյանին վախեցնելու համար: Դանակի բռնակով հասցված հարվածներից հետո Կ. Ավետիսյանը դիմել է փախուստի:
Արդյունքում` տուժողին պատճառվել են գոտկային 4-րդ ողի փակ կոմպրեսիոն կոտրվածք, պարանոցի շրջանի, զույգ հոնքերի դրսային մակերեսների, աջ բազկի կողմնային մակերեսի, աջ ոտնաթաթի թիկնային կողմնային արյունազեղումներ և արյունահավաքներ: Նշված վնասվածքները փորձագետները գնահատել են որպես միջին ծանրության վնաս:
Կարեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետով՝ առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երկու երեխաները, տվել է խոստովանական ցուցմունքներ` անկեղծորեն զղջացել է կատարածի համար, մեղայականով ներկայացել է նախաքննության մարմնին և, բացի այդ, տուժողին պատճառված վնասը մասամբ վերականգնել է:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Կարեն Ավետիսյանը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
Մեղադրանքը պաշտպանող դատախազին չի գոհացրել նշանակված պատիժը, և նա բողոք է ներկայացել Վերաքննիչ դատարան պահանջով՝ մասնակիորեն բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Կարեն Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի սանկցիայի շրջանակներում նշանակել համաչափ պատիժ` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման:
Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է մեղադրողի բողոքն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի մասով, բեկանել և ուղարկել նույն դատարան, այլ կազմով` նոր քննության:
Գործը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ