ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային փորձագետները գնահատում են Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները 10/28/2014 18:12 | ԼՐԱՀՈՍ
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքներն ավարտված են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՄԿ փորձագետներն ամփոփել են իրենց առաքելությունը, որի նպատակն էր ուսումնասիրել, արձանագրել և գնահատել վերջին 5 տարիների ընթացքում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:
ՀՄԿ փորձագետ Ջոնաթան Ֆելոուսը փաստել է. «Տպավորված ենք առաջընթացով, որն արձանագրել է ՀՀ մաքսային համակարգը արդիականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում»: Երեք փուլից բաղկացած «Կոլումբոս» ծրագիրը ՀՄԿ-ն իրագործում է 2006 թվականից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ-պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են: Ի դեպ Հայաստանն առաջիններից էր, որը դարձել է ծրագրի շահառու և մեկն այն յոթ երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են:
ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի փոխանցմամբ, այցի ընթացքում ՀՄԿ փորձագետները ծանոթացել են մաքսային ոլորտի օրենսդրական փոփոխություններին, ունեցել են բազմաթիվ հանդիպումներ համակարգի մասնագետնեի հետ: «ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողների հետ հանգամանորեն քննարկել են այն ուղղությունները, որոնք կարևոր են ոչ միայն Համաշխարհային մաքսային կազմակերպության տեսանկյունից, այլև առաջնային դերակատարում ունեն ՀՀ մաքսային համակարգի զարգացման գործում»,- տեղեկացրել է Ա. Մելկիկյանը:
Փորձագետներն այցելել են նաև տարածաշրջանային մաքսատներ և մաքսային կետեր` տեղում ծանոթանալով ընթացակարգերին, կառույցների աշխատաոճին:
«Կոլումբոս» ծրագրի առաջին 2 փուլերը Հայաստանում իրականացվել են 2009 թվականին: Առաջին փուլի` դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետները, նկատելով ՀՀ մաքսային համակարգի արդյունավետ գործելու մեծ ներուժը, ՀՄԿ-ի կողմից աջակցության պատրաստակամություն են հայտնել: Նրանք դրական են գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Ուսումնասիրությունների արդյունքում փորձագետները հանդես են եկել որոշակի առաջարկություններով:
«Կոլումբոս» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ՀՄԿ փորձագետները Երևանում անցկացրել են «Ռազմավարական գործողությունների պլանավորում» թեմայով համաժողով և ՀՄԿ դիագնոստիկ առաքելության առաջարկությունների հիման վրա կազմվել է ՀՀ մաքսային ոլորտի զարգացման հստակ ռազմավարական ծրագիր: Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան